Հրաձգություն դպրոցներից մեկում.կա 20 զոհ,50 վիրավոր/տեսաշար,տեսանյութ/
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցներից մեկում կրակահերթի արդյունքում զոհվել է 20 հոգի, 50 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, նրանցից 5-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
19 ամյա Նիկոլաս Քրուզը, AR-15 ինքնաձիգից կրակ է բացել աշակերտների ուղղությամբ:
Հանցագործը կրել է գազի դիմակ, իսկ խուճապ առաջացնելու և հնարավորինս շատ մարդ սպանելու նպատակով նա նախապես միացրել է հրդեհի տագնապի ազդանշանը:
Իրավապահները ձերբակալել են հանցագործին:
