Ախթալայի հանքի պոչանքը լցվում է Դեբեդ գետը. sut.am (տեսանյութ)

Դեռևս երկու շաբաթ առաջ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանն ու Լենա Նազարյանը այցելել են Լոռու մարզ, որտեղ հայտնաբարել էին Ախթալայի հանքավայրի պոչամբարի արտահոսքը Դեբեդ գետ։ SUT.am-ի թիմը մեկնել էր Լոռվա մարզ ստուգելու, թե արդյոք դադարեցվել է դեպի գետ արտահոսքը և արդյո՞ք խնդիրը լուծված է։ Անգամ անզեն աչքով պարզապես Մ6 միջպետական ճանապարհով անցնելիս կարելի է նկատել Դեբեդ գետի մեջ սպիտակամոխրագույն հեղուկի լցվելը: Պոչանքի` Դեբեդ լցվելն առավել ամբողջական և պատկերավոր ներկայացնելու համար մենք անօդաչու սարքի օգնությամբ այն նկարահանեցինք օդից: Սակայն ապացուցելու համար, որ Դեբեդ լցվող հեղուկը հենց «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի Մեծ Այրում գյուղի մոտ գտնվող պոչամբարից եկող պոչանքն է, մենք նկարեցինք սպիտակամոխրագույն առվակի ամբողջ ուղին՝ պոչամբարի ամբարտակից մինչև Դեբեդ (մոտ 1600 մետր): Ավելին, լուսանկարներում հստակ երևում է, որ Մեծ Այրումի պոչամբարը լեփ-լեցուն է, իսկ ամբարտակը՝ վնասված: Փետրվարի 11-ի դրությամբ պոչամբարում պոչանքի մակարդակը ընդամենը մի քանի դեցիմետրով է ցածր ամբարտակից, ինչը նշանակում է, որ անգամ ուժեղ հորդառատ անձրևը կարող է ամբարտակի վրայով պոչանքի արտահոսքի հանգեցնել:  

Նկարահանման պահին պոչանքն անցնում էր ամբարտակի միջով և ձևավորում Դեբեդ գնացող առվակը: Սակայն դատելով ամբարտակի վրա առկա պոչանյութի հետքերից և հաշվի առնելով պոչամբարի լցված լինելը՝ կարելի է ենթադրել, որ պոչանքի որոշ քանակ նաև ամբարտակի վրայով է թափվել (ինչը վտանգավոր է, քանզի կարող է քանդել ամբարտակը): Դժվար է որոշել, թե երբ է սկսվել պոչամբարից արտահոսքը: 2016 թվականի մայիսի 25-ի արբանյակային նկարներում հստակ երևում է, որ Դեբեդի գույնն այդ հատվածում չի փոխվում: Իսկ դրանց հաջորդ՝ 2017 թվականի դեկտեմբերի 29-ի արբանյակային նկարներում արդեն հստակ երևում է առվակի լցվելն ու այդտեղից Դեբեդի «գունափոխումը»:
Նշենք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչերը պարունակում են պղինձ, ցինկ, բորիում, մկնդեղ և այլ ծանր մետաղներ: Այս նյութերը ոչ միայն լուրջ վնաս են հասցնում գետի ջրային էկոհամակարգին, այլև խախտում են դրա նորմալ կենսագործունեությունը։ ՀՀ Քրեական օրենսգիրքի 281-րդ հոդվածը սահմանում է, որ շրջակա միջավայրի պահպանության կանոնները խախտելը (եթե դա հանգեցնում է ծանր հետևանքների) պատժվում է մինչև 5 տարվա ազատազրկմամբ: Հավելենք, որ «Ելք» խմբակցության պատգամավորների ահազանգից հետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը հաստատեց, որ գետի ջրում հայտնաբերվել են ծանր մետաղներ։ Սակայն այսօր մեզ հետ զրույցում Պեպանյանը հայտնեց, որ խնդիրը վերացվել է, պոչանքը այլևս գետը չի լցվում. «Այժմ շարունակվում են ստուգումներ, կազմվելու է համապատասխան ակտ, որը սահմանված կարգով կուղարկվի ընկերությանը։ Ընկերությունը կամ կընդունի խախտումը, կամ առարկություններ կներկայացնի», – ասաց մամուլի քարտուղարը։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am