«Հայրս ներկայացումներով անպայման կգա նաեւ Երեւան». Հայկ Պետրոսյան

Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը պատրաստվում է հանդիսատեսի դատին հանձնել նոր ներկայացում՝ արցախյան թեմայով, եւ նոր տեսահոլովակ։ Նա «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է իր առաջիկա ծրագրերի եւ հոր՝ դերասան Վարդան Պետրոսյանի՝ Լոս Անջելեսում կայացած ներկայացման պրեմիերայի մանրամասների մասին։ – Հայկ, գիրք նվիրելու օրվան ընդառաջ երեւանյան գրախանութներից մեկի մշտական խորհրդատուներին զուգահեռ ընթացողներին խորհուրդներ եք տալու նաեւ Դուք։ Հետաքրքիր է՝ ընթերցանությամբ վաղ տարիքի՞ց եք հետաքրքրված, թե՞ ուշ տարիքում եք սկսել կարդալ։ – Ես սկսել եմ կարդալ ուշ՝ 15-16 տարեկանից, իսկ մինչ այդ խորապես համոզված էի, որ գիրք կարդալն ուղղակի ժամանակի կորուստ է, եթե կա ֆուտբոլը, եւ եթե կան դիմացի շենքի սիրուն աղջիկները։ Առաջին գիրքը, որ համոզում էին կարդալ, Ղյումայի «Երեք հրացանակիրներ»-ն էին։ Բայց ես ծուլացա, եւ այդ գործն ինձ համար բարձրաձայն ընթերցում էին. օրինակ՝ հորաքույրս էր այդ գործը ստանձնում։ Իսկ առաջին գիրքը, որ կարդացել եմ արդեն ինքնուրույն, եղել է «Տարզանի վերադարձը ջունգլի»։ Հետո նկատեցի, որ այն մարդիկ, որոնց ես հարգում եմ, որոնք ինձ համար հեղինակություն են, շատ կարդացած, զարգացած. մարդիկ են, ու ասացի՝ երեւի մի բան կա, ու սկսեցի կարդալ։ Ի դեպ, ասեմ, որ սկզբում կարդում էի, որպեսզի միջավայրում տպավորություն թողնեմ, իսկ հետո արդեն հասկացա, որ առանց գրքի ապրել չի լինի։ Վերջին կարդացածս, ավելի ճիշտ՝ վերընթերցածս գիրքը Ջորջ Օրվելի «1984»-ն է։ – Գիտեմ, որ մի շարք նոր երգեր ունեք։ Տեսահոլովակ նկարահանելու ցանկություն կա՞։ – Ասեմ, որ տեսահոլովակ հասկացությունից զզվում եմ, դրա մեջ ինչ-որ արհեստական բան կա. պետք է բերանդ ստից բացես-փակես ու ձեւացնես, որ, օրինակ, տառապում ես։ Բայց նաեւ գիտակցում եմ, որ հարկավոր է ժամանակին համընթաց քայլել։ Առաջինը տեսահոլովակ կնկարահանենք ռոմանտիկ մի երգի հիման վրա, այն կոչվում է «Քանի որ»։ – Հայկ, իսկ Ձեր հոր՝ դերասան Վարդան Պետրոսյանի ամերիկյան պրեմիերային ներկա եղե՞լ եք (դերասանը տեւական դադարից հետո փետրվարի 3-ին Լոս Անջելեսում հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր «Իմ կիսատ թողած երգը» ներկայացումը,- հեղ.)։ – Ո՛չ, ներկա չեմ եղել, բայց քույրս «Ֆեյսբուքի» միջոցով սահմանափակ թվով անձանց համար ուղիղ եթեր էր մտել ներկայացման ընթացքից։ Դիտեցինք եւ շատ հուզվեցինք։ Գրեթե 5 տարի էր՝ հայրս բեմ չէր բարձրացել, շատ հուզիչ էր հատկապես այն, թե ինչպես հանդիսատեսը դիմավորեց եւ ընդունեց նրան։ Հուսանք, սպասենք, եւ հայրս անպայման ներկայացումներով կգա նաեւ Երեւան, չեմ կարող ասել՝ երբ, բայց հաստատ կգա։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 255 անգամ
Լրահոս
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am