Սահմանադրական եւս մեկ պահանջ, որին չի համապատասխանում Արմեն Սարգսյանը

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը չնայած երեկ հայտարարեց , որ որոշում է կայացրել ու պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանին, այդուհանդերձ  շարունակում է իր վոյաժները, նրա հերթական կանգառը Սինոփսիս  ընկերությունում էր: Հիշեցնենք, որ  երբ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին ՀՀԿ-ն առաջարկեց դառնալ նախագահի թեկնածու, վերջինս Սերժ Սարգսյանին ասաց, որ ցանկանում է հանդիպել Հայաստանի քաղաքական ուժերի, հասարակական խմբերի, մտավորականների հետ և նոր միայն պատասխան տալ այդ առաջարկին: Հանդիպումներն ավարտված չէին, երբ հանկարծ թեկնածուն խոստովանեց, որ արդեն որոշում կայացրել է: «Առաջիկայում ես կհանդիպեմ ՀՀ նախագահի հետ: Ես պատրաստ եմ այդ հանդիպմանը»:  Նա  վստահեցրեց, որ  այս պահին հստակ պատկերացումներ ունի ոչ միայն Սահմանդրությամբ ամրագրված իր լիազորությունների մասին, այլև այն խնդիրների ու հնարավոր լուծումների, որոնց մասին յուրաքանչյուր հայ մարդ ցավում է: Թե ինչպես նախագահի թեկնածուն կայացրեց իր որոշումը, երբ դեռ հանդիպումները չեն ավարտվել, սրա մասին թերեւս պետք է խոսի ինքը եւ տա բացատրություն այն մարդկանց, որոնց հետ դեռ հանդիպում է սպասվում, սակայն , երբ Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ այլեւս հստակ պատրեկացում ունի իր լիազորությունների եւ երկրում առկա խնդիրների մասին, չենք կարող կասկածի տակ չվերցնել: Այսպիսով՝ մինչ արդեն երկու օր է Երեւանի ավագանիում կատարված միջադեպը գրավել է ոչ միան հայ հանրության ողջ ուշադրությունը, այլեւ անտարբեր չի թողել անգամ միջազգային լրատվամիջոցներին, արեւմուտքից եկած թեկնածուն երկրորդ օրն էլ վստահեցնում է, թե ինքը տեղյակ չէ միջադեպի մասին: Հիշեցնենք, որ ՀՀԿ հրոսակախումբը բռնություն կիրառեց Երկիր Ծիրանիի անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ, ով Նուբարաշենի բնակիչների բողոքի ձայնը լսելի դարձնելու համար կոյուղաջրերով էր ողողել նիստերի դահլիճը, որպեսզի  ՀՀԿ-ականներն իրենց մաշկի վրա զգային այն, ինչ տարիներ շարունակ նուբարաշենցիները: «Իրավիճակի հետ ծանոթ չեմ, որովհետև երեկ ամբողջ օրը եղել եմ Գյումրիում, ճիշտն ասած լրիվ ներգրավված էի։ Ամբողջությամբ այդ քաղաքի մեջ էի՝ իր դժվարություններով, ցավերով, պատմությամբ, հաջողություններով», - սրտաճմլիկ ներկայացրեց  Արմեն Սարգսյանը եւ խոսակցության հունը կեղտաջրերից ուրիշ կողմ շեղելու  նպատակով լալահառաչ ձայնով պատմեց, թե  Գյումրիում մի ծեր մարդ իր դժվարությունների մասին է պատմել իրեն և խնդրել դրանք հաղորդել երկրի ղեկավարին։«Ես պատրաստվում եմ անել, իհարկե»: Այդուհանդերձ, նախագահի թեկնածուն ընդգծեց, որ ցանկացած բռնություն իր համար անընդունելի է։«Ես իմ էությամբ մեկն եմ, որ միշտ ուզում եմ գնալ երկխոսության՝ քննարկման տրամաբանության ուղղությամբ, ցանկացած բռնություն` վերևից ներքև, ներքևից վերև, ընդունելի չէ»:  Ավելին , քան այս լղոզված պատասխաններն են, իհարկե, չէինք էլ ակնկալում Արմեն Սարգսյանից, ի վերջո, նա ՀՀԿ-ի թեկնածուն է, մեկը նրանցից, որը բնականաբար չի տեսնում ու չի լսում մի բան, որը ցանկալի չէ: Հետաքրքիր է, եթե այսօր թեկնածուն անտեղյակ է երկրում կատարվող ամենաաղմկահարույց միջադեպերից, ապա ի՞նչ ակնկալել նրանից վաղը, ինչպես հավատալ մեզ հրամցվող այն <<կտերին>>, թե ապագա եւ անկուսակցական նախագահը արբիտրի դեր է կատարելու, ստանձնելու  է Սահմանադրության իրականացման երաշխավորի դերը: Ստացվում է,որ կա  սահմանադրական եւս մեկ պահանջ, որին չի համապատասխանում Սարգսյանը, դա ՀՀ նախագահի համար անկուսակցական լինելու պարտադիր պահանջն է: Արմեն Սարգսյանը դե ֆակտո ՀՀԿ-ական է, դե յուրե ՝ անկուսակցական: Հիշեցնենք, որ կասկածի տակ է դրվում նաեւ նրա՝   վեց տարի ՀՀ-ում մշտական բնակության եւ վերջին վեց տարվա ընթացքում բացառապես ՀՀ քաղաքացի հանդիսանալու իրողությունները: Ի դեպ, սա դեռ ամենը չէ, պազվում է, որ թեկնածուն ոչ միայն զտարյուն ՀՀԿ-ական է, այլեւ սնոտիապաշտ, նա Սինոփսիսում  տրորեց մեկի ոտքը ու պարտադրեց կրկնել նույնն իր հետ, որպեսզի  հանկարծ չկռվեն: Եթե սա   է եվրոպաներում ապրած լիբերալի մտածողությունը, վայն եկել է ու մեզ տարել: Անի Սահակյան

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am