Ֆիքսում ենք, բան չենք անում, հաջորդ տարի էլի ֆիքսում ենք ու ոչինչ չենք անում.Վարչապետը՝Արծվիկ Մինասյանին
Բնապահպանության նախարարության կողմից եռամսակային կտրվածքով ներկայացվում են շրջակա միջավայրի մոինթորինգի մասին հետազոտություններ:Նշված հետազոտությունները չեն պարունակում արձանագրված խնդիրների լուծումներ, պատճառների վերաբերյալ տեղեկատվություն: Չկան համապատասխան օրենսդրական ակտեր, որոնցով էլ պայմանավորված՝ կարող են խնդիրները լուծվել . այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը շրջակա միջավայրի մոնիթորինգին վերաբերող հանձնարարական տվեց:
Մեկամսյա ժամկետում ապահովել շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքում արձանագրված խնդիրների վերլուծությունն ու դրանց իրականացումը, նաև գործիքակազմ մշակել ու ներկայացնել օրենսդրական կարգավորումների վերաբերյալ, հարցը քննարկել շահագրգիռ այլ մարմինների հետ,հանձնարարեց վարչապետը բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին :
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին Կ. Կարապետյանը հանձնարարեց ձեռնարկել միջոցներ համայնքների կողմից վեր հանված խնդիրների նվազեցմանն ու բարելավման ուղղված քայլեր:
«Հաշվետվությունը լսելիս արձանագրել ենք, որ կան համայնքներ, որ ամեն տարի Բնապահպանության նախարարությունը նույն եզրակացությունն է անում: Այսինքն՝ համայնքն ի՞նչ պիտի անի, պարզ չէ, ու դա կրում է, չգիտեմ ինչ բովանդակություն, այսինքն՝ ֆիքսում ենք, որևէ բան չենք անում, հաջորդ տարի էլի ֆիքսում ենք ու ոչինչ չենք անում: Այդ իսկ պատճառով, պարոն Մինասյան, հստակ ձևակերպեք», - դիմելով նախարար Արծվիկ Մինասյանին՝ ասաց վարչապետը:
