Վարչապետի ընտրությունը բաց է՝ «տաբլոյի վրա» նույն վայրկյանին երևալու է

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքական որոշումն արդեն կայացվել է՝ վարչապետի ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ ԱԺ հատուկ նիստով։ Ընթացակարգը նույնն է, ինչ մնացյալ դեպքերում է՝ առաջադրում, թեկնածուի ծրագրային ելույթ, հարցեր, մտքերի փոխանակում, ելույթներ, ֆրակցիաների տեսակետներ, ԱԺ ֆրակցիայի նախագահի, ԱԺ նախագահ-փոխնախագահների արտահերթ ելույթներ։ Ի տարբերություն ապագա նախագահի փակ-գաղտնի ընտրության, վարչապետի ընտրությունը բաց է՝ «տաբլոյի վրա» նույն վայրկյանին երևալու է, թե ով ինչպես է քվեարկել։ Նաև՝ վարչապետի ընտրությանը պարզ մեծամասնություն է անհրաժեշտ, իսկ նախագահին՝ ձայների երեք քառորդ։ Իսկ ոչի՞նչ, որ նախագահն ավելի շատ ձայնով է անցնելու, քան ձեր թեկնածու վարչապետը՝ հարցրինք ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շամազանովին։ «Վարչապետի համար ՀՀԿ ձայները լիուլի բավարար են, չնայած մենք կոալիցիայում ունենք 65 ձայն։ Նման խնդիր, որ նախագահը շատ ձայն է ստանում և այլն, չկա։ Անկախ ձայներից՝ առաջին ջութակը մնում է վարչապետը․ նախագահի և վարչապետի ֆունկցիաները չեն խաչվում»։ Իսկ նորընտիր նախագահին հյուրի կարգավիճակով հրավիրելո՞ւ եք ԱԺ՝ վարչապետի ընտրության օրը։ «Դա ինաուգուրացիա չէ, որ հրավիրենք»։ Իսկ ո՞վ կլինի, ըստ Ձեզ, վարչապետը։ Արմեն Աշոտյանն ու Վահրամ Բաղդասարյանն արդեն ասել-ակնարկել են՝ Սերժ Սարգսյանը․ կիսո՞ւմ եք նրանց կարծիքը։ «Ես մի կարծիք ունեմ՝ մինչեւ 2022 թ․ ժողովրդի տված քվեով՝ մեր միակ ու անփոխարինելի առաջնորդը Սերժ Սարգսյանն է»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 65 անգամ
Լրահոս
«Ալեն Սիմոնյա՛ն, ծոծորակդ կտեսնես, բայց դա չես տեսնի»․ Ռուզան Ստեփանյան (video) Տուալետի հոտ է, դուք իջնո՞ւմ եք նկուղ թե՞ չէ․ Փոստանջյանը՝ դատավորին (video) «Ամո՜թ, ամո՜թ»․ Բագրատ սրբազանը կշարունակի մնալ կալանքի տակ (video) Վահագն Խաչատուրյա՛ն, «բթվի ու մեր ռեսպուբլիկան» մի՛ խայտառակի․ Ռուզան Ստեփանյան (video) Խաշ էր դրած՝ ուշացանք. Վարդան Ղուկասյանն՝ իր աջակիցներին (video) «Նիկոլը թփրտում է․ տղա՛ ենք, պիտի դիմանանք»․ Ռուզան Ստեփանյան (video) Վարդան Ղուկասյանը Փաշինյանին ի՞նչ առաջարկ է արել (video) Հունիսի 7-ին ընտրություններ են․ գիտե՞ք՝ մեզ հետ ինչ կանեն․ Արթուր Սարգսյան (video) Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը՝ դատախազներին․ «Ինձ ոչ մեկ ազատությունից չի կարող զրկել» (video) Բագրատ Սրբազանը պետք է այստեղից անհապաղ ազատ արձակվի․ Սերգեյ Հարությունյանը՝ դատարանին (video) Սամվել Կարապետյանը խոշոր քայլերով մտավ ժողովրդի մեջ․ գիտե՞ք՝ ինչ է սպասվում․ հոգեբան (video) Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը չեն կատարում իրենց պարտականությունները․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են այս ադրբեջանամետ իշխանության դեմ. երգահան Աննա-Նիկոլ․ ո՞վ է ներքաշել Նիկոլին (video) Դատարանում իրավիճակը լարվեց․«Իմ որդին չի նահանջել, ես էլ չեմ նահանջելու».հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Լեհաստանը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը «ԱՄՆ-ի հարձակումն Իրանի դեմ ավելի կանխատելի է դառնում». փորձագետ 3.3 անգամ ավելի շատ բյուջե ՆԳՆ-ին. ինչի՞ համար. Քրիստինե Վարդանյան Սա՞ է «բարեփոխումների» ենթարկված ձեր իրավապահ համակարգը. Գառնիկ Դանիելյան Զննությունն իրականացվում է մոտ 40 իրավապահների մասնակցությամբ, շոուի բոլոր կանոններին համապատասխան ԵՄ հարցերով հանձնակատար Մարթա Կոսը մարտին Հայաստան կայցելի ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է սահմանել Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցությունը Իրանի խաղաղ միջուկային ծրագրերին. Գրուշկո Իրավապահները մտել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տուն. Նոր մանրամասներ Գագիկ Ծառուկյանի տանը կատարվում է զննություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am