ԱՄՆ-ի հետախուզությունը ԼՂ հակամարտության հնարավոր վերսկսումը գնահատում է որպես սպառնալիք (տեսանյութ)

Ամերիկայի ձայն ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գծով վեց գերատեսչությունների ղեկավարներ օրերս անդրադարձել են այն բոլոր գլոբալ սպառնալիքներին, որոնց առերեսվում է Միացյալ Նահանգները: Դրանց թվում էր նաև ղարաբաղյան հակամարտության վերսկսումը։
Օրերս ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գծով վեց գերատեսչությունների ղեկավարները պատասխանեցին Սենատի հետախուզական ծառայությունների գծով հանձնաժողովի անդամների հարցերին՝ նույն հանձնաժողովում կազմակերպված լսումների ընթացքում: Լսումները նվիրված էին այն բոլոր գլոբալ սպառնալիքներին, որոնց առերեսվում է ԱՄՆ-ի անվտանգությունը: Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոաթսի գրավոր վկայության մեջ, որը վերնագրված է «Համաշխարհային սպառնալիքի մասին ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունների հայտարարություն», բազմաթիվ գլոբալ մարտահրավերների և սպառնալիքների հետ մեկտեղ նշվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ըստ ամերիկյան հետախուզության ղեկավարի հայտարարության, «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի շուրջ առկա լարվածությունը կարող է վերաճել լայնածավալ ռազմական հակամարտության Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը կարող է դրդել Ռուսաստանին աջակցել իր տարածաշրջանային դաշնակցին: Հակամարտության կողմերի խուսափումը փոխզիջումներից, աճող ներքին ճնշումները, Ադրբեջանի շարունակական ռազմական արդիականացումը և Հայաստանի կողմից ռուսական նոր սպառազինության ձեռքբերումները շարունակում են վտանգ ներկայացնել 2018 թվականին լայնածավալ բախումների համար»: Ղարաբաղյան հիմնախնդրի մասին խոսելիս հետախուզության տնօրենի հայտարարությանը հակամարտության վերսկսման վտանգի մասին անդրադարձավ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը, ով Ամերիկայի Ձայնի հետ զրույցում չբացառեց, որ այս ապրիլին Ադրբեջանում վաղաժամկետ նախագահական ընտրությունների նշանակումը կապված է ղարաբաղյան հիմնախնդրի հետ: «Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված լինելը կարող է ունենալ թե՛ դրական և թե՛ բացասական պատճառներ: Դրականը կարող է լինել այն, որ ընտրության օրվա փոփոխությամբ նախագահ Ալիևը ցանկանում է վստահության քվե ստանալ խաղաղ կարգավորման բանակցություններ վարելու համար, սակայն կարող է լինել նաև բացասական պատճառ, որը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման հետ»,- նշում է դեսպան Կազլյարիչը: Նա չափազանց մտահոգիչ է համարում առկա իրավիճակը՝ հակամարտության գոտում ռազմական հնարավոր բախումների վերսկսման տեսանկյունից: «Կարծում եմ մենք վտանգավոր փուլում ենք: Հուսամ այս ընտրությոնները լավ հնարվորություն կստեղծեն առաջ շարժվելու համար, սակայն չափազանց մտահոգված եմ դիվանագիտական շփումների բացակայությամբ, քանի որ արտգործնախարարների հանդիպումները ներառյալ Մինսկի խմբի համանախագահների հետ դեռևս բավարար չեն առաջ շարժվելու համար»,- ասում է Կազլյարիչը: Վերլուծաբանը համամիտ է հետախուզության տնօրենի գնահատականի հետ՝ ռազմական ներուժի չափից դուրս կուտակման վտանգի մասին՝ ընդգծելով, որ հակամարտության կողմերը կուտակել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, որը կարող է պատահաբար հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am