Ամենագաղջ պաշտոնի հավակնորդը

Հայկական ժամանակը գրում է. Դեռ մեկ ամիս էլ չի անցել այն օրից, երբ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին առաջարկվեց դառնալ ՀՀ նախագահ: Այդ օրերին Արմեն Սարգսյանի հետ կապված ամեն ինչ հայտնվում էր ԶԼՄ-ների առաջին էջերում, նրա արած յուրաքանչյուր արտահայտություն արձանագրվում ու վերլուծվում էր: Բայց անցան այդ օրերը: Հիմա Արմեն Սարգսյանը արդեն գրեթե չի հետաքրքրում ԶԼՄ-ներին, ու խոսքը մեր մեջ, նաեւ հանրությանը: Նրա ունեցած հանդիպումների մասին ԶԼՄ-ներից շատերը նույնիսկ լուր չեն տեղադրում: Պետք է ինտերնետը հատուկ ջանասիրությամբ փորփրել՝ իմանալու նրա այս կամ այն հանդիպման մասին: ՀՀ ապագա նախագահի այցերի ու հանդիպումների մասին հաղորդագրությունները մոտավորապես այսպիսին են. «Հանդիպման ընթացքում Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ապագայի վերաբերյալ իր տեսլականը, լսել է ներկաների տեսակետներն ու գաղափարները՝ ՀՀ ապագայի եւ արդեն նոր կառավարման ձեւաչափում մեր երկրի տարբեր ծրագրերին սփյուռքի ներգրավվածության վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել Հայաստանում արդարադատության, առողջապահության եւ կրթության ոլորտների բարելավման, ինչպես նաեւ Հայրենիքի նկատմամբ մատաղ սերնդի հավատքի զորացման առնչությամբ: Անկեղծ ու ջերմ մթնոլորտում արձանագրվել են մեր երկրի ձեռք բերած հաջողությունները, եւ դրանք միասնաբար՝ Հայաստանի եւ Սփյուռքի ջանքերով զորացնելու կամքն ու վճռականությունը»...:  Կամ. «Երիտասարդների հետ հանդիպմանը Արմեն Սարգսյանը կարեւորել է նրանց մասնակցությունը Հայաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական, գիտական եւ մշակութային կյանքին, ինչպես նաեւ հետաքրքրվել է, թե ինչպիսի Հայաստան կցանկանան նրանք տեսնել յոթ տարի անց...»։ Իհարկե, ՀՀ 4-րդ նախագահի «ընտրության» օրերին նա էլի կվերադառնա «առաջին էջ», բայց՝ մի քանի օրով: Ընդամենը: Ու կրկին կհեռանա, այս անգամ արդեն՝ մի 7 տարով: Անշուշտ, դա Արմեն Սարգսյանի անձով չի պայմանավորված, այլ ապագա նախագահի ունեցած լիազորություններով ու պատասխանատվությամբ: Եթե ավելի հստակ ձեւակերպենք՝ լիազորությունների ու պատասխանատվության իսպառ բացակայությամբ: Առավել մանրամասն՝Հայկական ժամանակ օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am