Քաղաքական ու հանցավոր կծիկ է բացվում

Ալավերդցի Վահագն Աբգարյանի մասնակցությամբ քրեական գործը գնալով թեժանում է։ Մի քանի շաբաթ է քրեական այս հեղինակությանը ձերբակալել են, սակայն մի շարք պաշտոնյաների, իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների առնչության ու հանցակցության մասին է խոսվում, ավելին՝ մամուլում տեղեկություններ կան պաշտոնյաների ձերբակալությունների և կալանավորումների մասին: Ինչպես գիտենք, նախօրեին ձերբակալվեց և կալանավորվեց Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանը։ Նույն գործի շրջանակներում արդեն 4 կալանավորված քննիչ կա։ Պարզվեց, որ քննչական կոմիտեի մի շարք պաշտոնատար անձինք Վահագն Աբգարյանի կամ նրա ղեկավարած հանցավոր համագործակցության անդամների դրդմամբ չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները՝ նպաստելով ենթադրյալ հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվությունից խուսափելուն: Մամուլի տեղեկություններով ձերբակալությունների ալիքը հասնելու է Լոռու ոստիկանության պետին և գործը հսկող դատախազին, քանի որ մոտ երկու տարի առաջ Ալավերդու շուկայում կատարված սպանությունից, կրակոցներից հետո հարուցված քրեական գործով պատշաճ քննություն չի կատարվել: Պարզ ասած՝ մի քրեական հանցագործի կալանավորմամբ քանդվեց ողջ իրավապահ համակարգի հանցավոր անգործությունը: Քանի որ հենց նրանց՝ Քննչական, Ոստիկանության, Դատախազության եւ նույնիսկ ԱԱԾ-ի անգործության արդյունք է, որ մոտ չորս տարի է ձգվում է Լոռվա այս երկու կլանների միջեւ վենդետաների շարքը, որը սկիզբ դրվեց Ալավերդու քաղաքապետի նախորդ ընտրությունների ժամանակ եւ միմյանց թշնամացան մրցակից երկու թեւերին, որտեղ քրեական աշխարհի ներկայացուցիչների պակաս չի զգացվում: Վահագն Աբգարյանի կալանավորումը կոնկրետ Կամո Փիրուզյանի սպանության գործով է, սպանությունը տեղի ունեցավ անցած տարի ամռանը եւ բացահայտումների շարքը միայն սկսվեց այս տարի հունվարի վերջից։ Աբգարյանի հետ կալանավորվեցին եւս մի քանի հոգի։ Նախնական քննության տվյալներով՝ 2017 թվականի հունիսին կազմակերպվել եւ իրականացվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը՝ այդպիսով վրեժխնդիր լինելով Կ. Փիրուզյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Վարդան Փիրուզյանի կողմից Վ. Աբգարյանի մտերիմներ Էդ. Պողոսյանի եւ Վ. Ավագյանի սպանության համար։ Կ. Փիրուզյանի սպանության անմիջական կատարումը վերապահվել է նույն քաղաքի բնակիչ Վ. Դավթյանին, ով, ըստ նախնական քննության տվյալների, հետեւել է նրա տեղաշարժին եւ հունիսի 13-ին Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել Փիրուզյանի ուղղությամբ, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Վահագն Աբգարյանի կալանավորումը նպաստեց նաեւ միջգերատեսչական հակասությունների վերհանման, իսկզբանե դատախազությունը հայտարարել էր, որ նախաքննության մարմնի կողմից կատարվել է թերի քննություն: Ըստ դատախազության՝ մասնավորապես, չի կատարվել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն: Այդ իսկ պատճառով քրեական գործը գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն՝ նախաքննությունը շարունակելու համար: Այսինքն ակնհայտ է Քննչական կոմիտեի շահագրգռվածությունը՝ իրականությունը քողարկելու: Բայց մյուս կողմից մի երկու քննիչի, անգամ մարզայինի քննչականի պետի ձերբակալությունը ոչինչ չեն կարող փոխել, կամ ակնկալել դրանից իրական արդարադատություն, իհարկե, միամիտ կլինի, քանզի ոչ քննիչները, եւ ոչ էլ նրանցից ավելի բարձր պաշտոնյաները չէին կարող գործել ինքնուրույն ու կոծկել հանցավոր այս խմբավորմանը: Ի վերջո, նրանք ավելի բարձրաստիճան հովանավորներ են ունեցել ՝ թե իրավական, թե քաղաքական դատում: Անի Սահակյան

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am