Երեք խնձոր, որ նետեց Սերժ Սարգսյանը «հեքիաթի» սկզբում, առանց վերջի

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին օրերս այցելելով Երեւանի պետհամալսարան, եւ այդ այցի շրջանակում լրագրողների հարցերին պատասխանելով, արել էր մի շարք ուշագրավ հայտարարություններ, այդ թվում՝ Հայաստան-Իրան երկաթուղու վերաբերյալ: Իրանի դեսպանը հայտարարել էր, թե Իրանը կանի պատասխան քայլ, եթե Հայաստանն առաջ գա: Թեհրանի դիրքորոշումը նոր չէ, եւ Իրանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է կառուցել երկաթուղու իր հատվածը, եթե Հայաստանը գտնի իր հատվածի ներդրողին: Հայաստան-Իրան երկաթուղին ծրագիր է, որ 2008 թվականին հռչակեց Սերժ Սարգսյանը, սակայն առ այսօր դրա ուղղությամբ չի կատարված որեւէ սկզբունքային քայլ: Նախնական գնահատմամբ՝ դրա համար պետք է մոտ 3 միլիարդ դոլար: Միաժամանակ անկասկած է նաեւ, որ զուտ առեւտրային տեսանկյունից բավականին բարդ է գտնել ներդրող, քանի որ Հայաստան-Իրան երկաթուղին զուտ երկկողմ կամ առավելագույնը եռակողմ՝ Իրան-Հայաստան-Վրաստան նշանակությունից այն կողմ ունի այլընտրանքներ, ավելի էժան, մի մասը արդեն գործող: Այդ տեսանկյունից ակնհայտ է, որ ներդրումը կարող է լինել քաղաքական:

Իսկ ո՞վ Հայաստանում կներդնի 3 միլիարդ քաղաքականության մեջ, եթե, մեղմ ասած, կան կասկածներ, որ Հայաստանը իրականում ռուսական քաղաքականության մաս է, ոչ թե ինքնուրույն քաղաքական սուբյեկտ: Ահա այստեղ է, որ խնդիրը պահանջում է Հայաստանի առաջին քայլը եւ այդ քայլը պետք է լինի ազդակ ոչ միայն Իրանին, այլ նաեւ հնարավոր այլ շահագրգիռ սուբյեկտների, օրինակ՝ Չինաստանին, որը Երեւանում կառուցում է Եվրասիական տարածաշրջանի իր ամենամեծ դեսպանատունը:

Ըստ այդմ, Չինաստանն առնվազն հավակնորդ է Հայաստանում ռազմավարական նախագծերում «քաղաքական» ներդրում անելու, եթե լինեն ազդակներ: Այստեղ հարցն այն է, որ Հայաստանը բացի նախագահական ուղերձով հռչակելուց, նաեւ կարողանա կոնկրետ քայլ կատարել ռազմավարական այդ նախագծի ուղղությամբ: Իրանի դեսպանի ակնարկը այդ իմաստով շատ թափանցիկ է՝ կատարել գործնական քայլ, որպես ինքնուրույն քաղաքականության հավաստիացում: Դա ունենալու է թե՛ ներքին, թե՛ արտաքին գեներատիվ կարողություն եւ էֆեկտ: Ընդ որում, տվյալ պարագայում խնդիրն անգամ Հայաստան-Իրան երկաթուղին էլ չէ, այլ որեւէ այլ ռազմավարական նշանակության նախագծի իրականացում, որով կապրի երկիրը, հասարակությունը: Դա կարող է լինել թեկուզ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը, կամ որեւէ այլ՝ նոր գաղափար, որը սակայն կունենա ռազմավարական նշանակություն եւ հեռանկար ռեգիոնալ իմաստով, դառնալով Հայաստանի ինքնիշխան պետականության ցուցիչը: Երբ Հայաստանը թեւակոխում էր անկախ պետականության հակասական ընթացքի երրորդ տասնամյակ, թեւակոխում էր բավական արյունալի անցումով՝ Մարտի 1-ի ողբերգությամբ, քաղաքական կանյուկտուրան Սերժ Սարգսյանին մղեց երեք խոշոր նախագծերի հռչակման՝ երկաթուղին, Համահայկական բանկն ու նոր ատոմակայանը: Ու թեեւ դրանք կոնյուկտուրային թելադրանքով արված հռչակումներ էին, այդուհանդերձ, ժամանակի եւ տարածության պատմական կտրվածքով դրանք վաղուց պահանջված էին անկախ պետականության երկու տասնամյակից հետո: Սակայն քանի որ շարժիչ ուժը հենց կոնյուկտուրան էր, այդ նպատակներից որեւէ մեկը գործնականում չդարձավ գոնե սկսված նոր իրականություն: Ներկայումս Հայաստանը թեւակոխում է երրորդ տասնամյակ, կրկին անցումային որոշակի «էպոխալ» մի շրջան, որը հուսանք չի լինի ողբերգության եւ արյան հաշվին: Նոր տասնամյակն անկասկած շատ ավելի բազմաշերտ եւ հիմնարար է իր խորքային բաղադրիչներով, որոնք դարձյալ բախման մեջ են կոնյուկտուրային խնդիրների հետ, միաժամանակ պարունակելով ռազմավարական մասշտաբի հրամայականներ: Կա՞ իշխանության պաշարում որեւէ նոր գաղափար՝ ներս եւ դուրս ուղղված, եւ արդյո՞ք այս անգամ այդ գաղափարը չի մնա ներսի եւ դրսի արանքում, դառնալով, կրելով կոնյուկտուրայի փոշին, թե՞ Հայաստանում կբարձրանա այդ գաղափարի իրագործման փոշին: Երեքը պետք չէ, գոնե մեկը, բայց գործնական մեկը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am