Բնազդային վախ

«Ժողովուրդ»  թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը չի շտապում տեսակետ հայտնել նախօրեին Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: «Հասարակական-քաղաքական հնչեղություն ստացած ցանկացած իրադարձություն քննարկվում է նաեւ կուսակցության ներսում: Ձեր մատնանշած միջադեպի վերաբերյալ կողմերը դիմել են իրավապահ մարմիններին, այդ իսկ պատճառով մինչեւ քննության ավարտը հարկ ենք համարում զերծ մնալ որեւէ մեկնաբանությունից»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` ասել է Ս. Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: Մինչդեռ, նկատենք, որ Ս. Սարգսյանի արձագանքը տվյալ դեպքում շատ կարեւոր է: Սա մեկ պարզ պատճառով. ավագանու նիստում տեղի ունեցածի մեղավորն անձամբ ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Ի վերջո, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն ընդամենը բարձրացրել էին Նուբարաշեն համայնքի խնդիրները եւ որպես ասվածի ապացույց` ցանկանում էին կոյուղաջրով լցված տարաները դնել քաղաքապետի սեղանին:

Բայց Տարոն Մարգարյանը «Դեմնե՛րն առեք, դեմնե՛րն առեք, շուտ, շուտ» կարգադրությամբ լարեց իրավիճակը` սադրելով ողջ ծեծկռտուքը: Իսկ եթե քաղաքապետը կարողանար հաղթահարել բնազդային վախն ու տիրապետել իրեն, եթե չկարգադրեր կողմնակիցներին ԵԾ ներկայացուցիչների «դեմն առնել», նրանք տարաները կթողնեին քաղաքապետի սեղանին ու կհեռանային: Իսկ եթե անկանխատեսելի ինչ-որ բան տեղի ունենար, Տարոն Մարգարյանը պարտավոր էր «դեմն առնելու» համար դահլիճ հրավիրել քաղաքապետի կամ քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցներին:

Մեկ փաստ էլ. Տ. Մարգարյանի երդմնակալության օրը Սերժ Սարգսյանն ասել էր. «Տարո՛ն ջան, Երեւանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի: Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես»: Մեկ տարի չանցած պետք է փաստենք` Տ. Մարգարյանը ոչ միայն հիասթափեցնում է, այլեւ խայտառակում է ամենքին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 39 անգամ
Լրահոս
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am