Հայատյացությունը ներկայիս ադրբեջանական սերնդի մեջ է և Ալիևի հաշվարկը հենց այս սերդնի միջոցով ընտրություններն ապահովելն է

Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ Ադրբեջանը հուսահատ քայլեր է ձեռնարկում, որ ճնշի երկրում ծավալվող ժողովրդավարական շարժումները և հենց այդ պատճառով է նախագահական ընտրությունները նոյեմբերից արտահերթ ձևով տեղափոխել ապրիլ։Հարցին Ալիևը ռազմական գործողություններ կսկսի,  Մանասյանը կարծիք հայտնեց, որ դա կախված է նրանից՝ ինչ ձեռք կտա Ալիևին և նա կգործի ըստ իրավիճակի. «Նախընտրական շրջանում էլ Արցախը այն թեման է, որով փորձում է ոգևորել ժողովրդին ընտրություններից առաջ։ Հատկապես, որ հայատյացությունը ներկայիս ադրբեջանական սերնդի մեջ է և Ալիևի հաշվարկը հենց այս սերդնի միջոցով ընտրություններն ապահովելն է: Ընտրությունների տեղափոխման պաշտոնական հիմնավորումները  խղճուկ են, թե իբր պետք է նշվի Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակը»: Այնուհետև, անդրադառնալով հարցին, թե ինչու հայկական կողմը մինչև հիմա չի ճանաչել Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի ջարդերը՝ որպես ցեղասպանություն, ասաց, որ Սովետական Հայաստանի Գերագույն խորհուրդը դա որակել է՝ որպես ցեղասպանական ակտ, իսկ Երրորդ Հանրապետությունը դա չի արել. «Կա սխալ մտայնություն, թե իբր եղել է երկու ցեղասպանություն: Ինձ հասած լուրերով՝ դրան դեմ է արտահայտվում նաև Դաշնակցությունը՝ ասելով, թե քանի՞ ցեղասպանություն է եղել, դա մի տեսակ մեր արժանապատվությանը կպնող բան է: Ավելին, Երրորդ Հանրապետության առաջին նախագահն ընդանրապես դեմ էր, որ նույնիսկ Հայոց ցեղասպանության խնդիրը հնչեցվի ՄԱԿ-ից: Առաջին նախագահի քաղաքական շարժառիթները, կարծում եմ, այլ են եղել, քան այն, ինչով առաջնորդվում են դաշնակները: Ես հրապարակումներ ունեմ այն մասին, որ դա նույն ցեղասպանության երկու փուլերն են, և, որ ադրբեջանցի էթնոս չկա, ու դա արևելյան Անդրկովկասի թուրքն է, որը հիմա իրեն ադրբեջանցի է անվանել, ու այդ քաղաքականությունն ուղղված է նույն հայի դեմ»:  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am