Ես չեմ կարող սկսել նոր էջից

Ներքաղաքական զարգացումների եւ մարտի 1-ին ՀԱԿ-ի նախաձեռնած երթի թեմայի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԵԼՔ դաշինքի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ։ – Պարոն Սարգսյան, Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ին պատրաստվում է 2008 թվականի Մարտի 1-ի ողբերգության 10-րդ տարելիցի կապակցությամբ բողոքի երթ իրականացնել՝ ի նշան զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների։ ԵԼՔ դաշինքը կմիանա՞ ՀԱԿ-ի նախաձեռնությանը։ – Մինչեւ մարտի 1-ը դեռ բավական ժամանակ ունենք, իսկ առաջիկայում այդ հարցով խորհրդարանական լսումներ են սպասվում, եւ կարող են այլ զարգացումներ լինել։ Վաղաժամ ենք համարել այդ հարցը քննարկել։ Հիշում եմ, անցած կամ նախանցած տարի մենք՝ ես եւ Նիկոլ Փաշինյանը (ամենաակտիվ մասնակիցներից ենք եղել եւ վերջին մարդիկ ենք եղել, ովքեր հեռացել են հրապարակից. Լեւոն Տեր-Պետրոսյանը սկզբում իմ, հետո Նիկոլ Փաշինյանի միջոցով հանրությանը կոչ արեց տուն գնալ), դիմեցինք ՀԱԿ-ին, որպեսզի մասնակցենք հանրահավաքին եւ ելույթ ունենանք։ Մեզ ասացին, որ ոչ չեք կարող մասնակցել մեր հանրահավաքին եւ ելույթ ունենալ։ Այս ամեն ինչը հաշվի առնելով, հավանաբար, կքննարկենք մինչեւ մարտի 1-ը եւ տեսակետ կասենք։ Մարտի 1-ը համազգային ողբերգություն է, ողբերգություն է թե՛ ժողովրդավարության առումով, թե՛ առանձին մարդկանց կյանքերի առումով, որտեղ մենք, նախկին ՀԱԿ անդամներս՝ ես եւ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, մեր ջանքերի ներածին չափով ամեն ինչ արել ենք, մասնակցել ենք եւ որեւէ կոմպլեքս չունենք մարտի 1-ի դեպքերի հետ կապված գնահատականներ տալու, տեսակետ հայտնելու։ – Իսկ հնարավո՞ր է, որ ԵԼՔ դաշինքն  առանձին  նախաձեռնությամբ հանդես գա Մարտի 1-ի դեպքերի 10-րդ տարելիցի կապակցությամբ։ – Միանշանակ ոչինչ բացառել չի կարելի։ Կան տարբերակներ ընդհանուր համահայկական երթ անել, հարգանքի տուրք մատուցեն բոլոր նրանք, ովքեր ընդդիմադիր են, այդ օրերին եղել են հրապարակում, ովքեր գտնում են, որ մարտի 1-ը իշխանությունների կողմից կազմակերպված սպանդ էր՝ օրը ցերեկով, անհամապատասխան ուժի գործադրմամբ՝ Ռոբերտ, Քոչարյանի կեղծ դիտարկումների վրա հիմնված, այնպես, որ կարող են բոլորը մասնակցել՝ նաեւ ԵԼՔ դաշինքը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am