Մարգարիտ Եսայանը գիտի լրագրողներին ավելի պրպտուն դարձնելու ձևը

Հարցազրույց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանի հետ – Սահմանադրությունը փոխելուց առաջ Ձեր թիմը հավաստիացնում էր, թե դա արվում է ավելի ժողովրդավարական պետություն ունենալու համար։ Նպատակը միահեծան իշխանության կազմաքանդումն էր եւ հակակշիռների վրա հիմնված խորհրդարանական մոդելին անցումը։ Հիմա, երբ իրողություն են նոր Սահմանադրությունը եւ դրանից բխող օրենքները, չե՞ք կարծում, որ իրականում հակառակը եղավ, ժողովրդավարության նահանջ ունենք, վերացվեց նախագահի ուղիղ ընտրությունը, կառավարության նիստերը կլինեն փակ եւ շատ այլ բաներ, որոնք վկայում են նահանջի մասին։ – Ե՛վ հարցադրումն է շատ կարեւոր, ե՛ւ, բնականաբար, շեշտադրումն է ինձ համար հասկանալի, որովհետեւ մեզ մոտ արմատական փոփոխություններ են կատարվել, Սահմանադրություն ենք փոխել, օրենքներ եւ երկրի կառավարման համակարգ։ Վստահաբար՝ ցանկացած երկրում էլ նման դեպքում պետք է լինեին այդ կասկածները՝ արդյոք ճիշտ ճանապարհո՞վ ենք գնում, արդյոք այդ փոփոխությունները մեզ դեպի ժողովրդավարությո՞ւն են տանում։ Եթե մեկ բառով պատասխանեմ՝ այո, վստահ՛եմ, սակայն շարունակելով միտքս պետք է ասեմ՝ վստահ եմ, այո, սակայն դրա արդյունքները մեզանից ոչ մեկը հենց հիմա, այս պահին չի զգալու։ Որովհետեւ սա բարդ եւ ժամանակ պահանջող գործընթաց է։ Բոլոր դեպքերում, անձամբ ինձ համար, որպես քաղաքական իշխող ուժի ներկայացուցչի, եւ վստահ եմ՝ նաեւ ողջ կուսակցության համար դա է ցանկությունը։ Իսկ թե կոնկրետ երբ տեսանելի կլինի արդյունքը, դա բոլորովին այլ խնդիր է։ – Օրինակ, կառավարության նիստերը փակելու որոշման մեջ ի՞նչն է ժողովրդավարական, ի՞նչ արդյունք պետք է զգանք դրանից։ – Ես այն լրագրողներից եմ, որն աշխատել է դռնբաց կառավարության նիստերի ժամանակ։ Այսինքն՝ մենք տեսել ենք, ներկա ենք եղել այդ նիստերին։ Երբ Վազգեն Սարգսյանը վարչապետ էր, ես էի լուսաբանում կառավարության նիստերը։ Գուցե Ձեզ համար այս պահին վիճելի է, բայց ինձ համար հասկանալի է, որ միշտ չէ, երբ նիստերը բաց են, լրագրողների նյութերը դրանից շահում են, եւ միշտ չէ, երբ նիստերը բաց են, կառավարության աշխատանքը դրանից շահում է։ Ես հիշում եմ, երբ Անդրանիկ Մարգարյանը դարձավ վարչապետ եւ որոշում կայացրեց, որ լրագրողներս նիստերին այլեւս չենք հետեւելու, նույն բողոքի ալիքը բարձրացավ լրագրողներիս շրջանում։ Սա բնական է, չորրորդ իշխանության ներկայացուցիչները միշտ էլ ուզում են ամեն ինչ ավելի բաց տեսնել, շատ բնական, ճիշտ ու լավ մղում է, բայց էլի պիտի կրկնեմ, որ բաց լինելուց ո՛չ լրագրողի աշխատանքն է շահում, ո՛չ կառավարության։ Էլի կառավարության աշխատանքները բաց են լինելու, բայց չեմ կարծում, երբ այս կամ այն լրագրողը գրեց, թե վարչապետն ինչ հայացքով նայեց այս կամ այն նախարարին, դրանից նյութը շահելու է։ Ավելին՝ փակ իրավիճակում լրագրողներն ավելի պրպտուն են դառնում, քան բաց։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am