Վարչապետի փեսան փորձել է Իրանի դեսպանին սուտ հանել. Ժողովուրդ

ՀՀ իշխանություններն արձագանքեցին Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի` նախօրեի հայտարարություններին: Դեսպանը, հիշեցնենք, ասել էր, թե Իրանը պատրաստ է Հայաստանին հարմար գնով գազ վաճառել, եւ որ այդ հարցով քննարկումներ են ընթանում: Մինչդեռ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը երեկ նշել է. «Հստակ կարող եմ ասել, որ Իրանի կողմից մինչ այսօր չի եղել ավելի էժան գնով գազ վաճառելու առաջարկ»: Նա նաեւ կոչ է արել լրագրողներին դեսպանից հետաքրքրվել, թե ինչ ասել է՝ «հարմար գին»: «Երբ մենք ավելի մրցունակ գին կունենանք, այդ հարցը կքննարկենք: Այնպես չէ, որ մշտապես այդ հարցը մեր օրակարգում չէ, Իրանն էլ է շահագրգռված իր գազի արտահանման ծավալները ավելացնելու ուղղությամբ, իսկ մենք շահագրգռված ենք ավելի մատչելի գազ ձեռք բերելու, քաղաքական խնդիր չկա»,- պնդել է փոխնախարարը: Ուշագրավն այն է, որ Սեյեդ Քազեմ Սաջադին իրանցի առաջին դիվանագետը չէ, որ խոսում է Հայաստանին էժան գազ մատակարարելու պատրաստակամության մասին: Նրա նախորդը՝ Մոհամմադ Ռեյիսին, դեռ 2013թ. նշել էր, որ ՀՀ-ն Իրանից գազ ներկրելու շուրջ երբեք չի բանակցել, մինչդեռ իրենք կարող էին գազը վաճառել անգամ 100 դոլարով: Դրանից հետո ՀՀ էներգետիկայի նախկին նախարարները՝ Արմեն Մովսիսյանն ու Երվանդ Զախարյանը, փորձում էին արդարանալ` ասելով՝ Իրանի հետ չեն բանակցել, քանի որ ՌԴ-ից բացի` որեւէ մեկը ՀՀ-ին էժան գազ չի կարող տալ: Հիմա նույն կերպ փոխնախարար Հարությունյանն է փորձում Իրանի դեսպանին «սխալ հանել»` պնդելով, որ իրանական կողմը ՀՀ-ին էժան գազ վաճառելու առաջարկ չի արել: Նկատենք՝ հայկական կողմի արձագանքը մի տեսակ հավատ չի ներշնչում: Մանրամասները՝ armlur.am-ում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am