Ելքը վարչապետի թեկնածու կունենա

Այսօր Ազգային ժողովում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ուսանողների մի շարք հարցերի՝ այդ թվում նախագահի եւ վարչապետի վերաբերյալ: Նիկոլ  Փաշինյանը տեղեկացրել է, որ իրենք որոշել են մասնակցել ընտրություններին: «Առջեւում երկու ընտրություն կա՝ նախագահի եւ վարչապետի: Մենք ամեն դեպքում մասնակցելու ենք ընտրություններին եւ դեմ ենք քվեարկելու: Մենք որոշել էինք մեր խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանին առաջադրել նախագահի թեկնածու, բայց չհաջողվեց, որովհետեւ դրա համար անհրաժեշտ էր պատգամավորների առնվազն մեկ քառորդի ստորագրությունը, իսկ ստորագրությունները բավարար չեղան: Այլ հարց է վարչապետի ընտրությունը, քանի որ հիմա ակնհայտ է որ հանրապետականի թեկնածուն Սերժ Սարգսյանն է լինելու, որը հայտարարել էր, որ ինքը չի հավակնելու վարչապետի պաշտոնին, եւ դա արել է պաշտոնապես, տեսախցիկների առաջ, եւ դա արել է որպես սահմանադրական փոփոխությունների հիմնավորում, սա ես կարծում եմ, որ ամեն քաղաքացի եւ ամեն քաղաքական ուժ պետք է իր դիրքորոշումը հստակեցնի այս իրավիճակի վերաբերյալ: ԵԼՔ խմբակցության դիրքորոշումը հստակ է՝ մեզ համար անընդունելի է Սերժ Սարգսյանի թեկնածությունը հենց այդ պատճառով եւ ԵԱՏՄ քաղաքական ավանդույթների ներմուծման ու արմատավորման պատճառով»,- ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավարը:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am