Բաքվին գործարք են առաջարկել. անբարենպաստ իրավիճակ Հայաստանի համար

Նախօրեին Բրյուսելում Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպումից հետո հանդես են եկել մամլո ասուլիսով: Նախ՝ ԼՂ խնդրի մասով: Եվրամիությունն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության հարցում կողմերը հավատարիմ կմնան ձեռք բերված պայմանավորվածություններին և կակտիվացնեն բանակցային գործընթացը: «Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում նախագահների մակարդակով հանդիպումների վերսկսումը կարևոր զարգացում է, և մենք կուզենայինք, որ կողմերը հետևեն իրենց պայմանավորվածություններին՝ բանակցային գործընթացն առավել ինտենսիվ դարձնելու և շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Ստատուս քվոն, մեր կարծիքով, կայուն չէ: Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, այն պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով՝ միջազգային նորմերին համապատասխան: Եվ մենք կրկին մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ու առաջարկներին»,- ասել է Մոգերինին: Ղարաբաղյան խնդրից բացի՝ Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը եվրոպական կողմը բարձրացրել է նաև ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Ապրիլին Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններից առաջ՝ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է՝ դա շատ կարևոր է Բրյուսելի համար: «Այսօր մենք քննարկեցինք ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Սա մեր փոխադարձ շահերի վրա հիմնված հարաբերությունների ամուր հիմքն է, Եվրամիությունը մշտապես ընդգծում է, որ Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք իրագործումը կենսական նշանակություն ունի: Սա նշանակում է՝ հաշվի առնել այն խորհուրդները, որ տրվել են ընտրությունների կազմակերպման, հանրահավաքների ու մամուլի ազատության վերաբերյալ: Մենք համոզված ենք, որ կենսունակ քաղաքացիական հասարակությունն առանցքային նշանակություն ունի ժողովրդավարության համար և կշարունակենք մեր աջակցությունն այս ուղղությամբ»,- հայտնել է Ֆեդերիկա Մոգերինին: Նկատենք, որ այս հանդիպման նախօրեին իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ Human Rights Watch-ը և Amnesty International-ը, Եվրամիության պաշտոնյաներին կոչ էին արել Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպման օրակարգի առանցքային հարց դարձնել այդ երկրում ընդդիմության դեմ հալածանքների ու մարդու իրավունքների ոտնահարման թեման: «Հրատապ է, որ Մոգերինին Մամեդյարովին զգուշացնի՝ անարդար դատապարտվածներին ազատ չարձակելը, քաղաքացիական հասարակության սահմանափակումները վտանգի տակ են դնում Ադրբեջանի հետ գործընկերության նոր ծրագրերը, այդ թվում՝ Եվրամիության աջակցությունը խողովակաշարերի կառուցմանը»,- հայտարարել էր Amnesty International կազմակերպությունը: Մոգերինի-Մամեդյարով հանդիպումից ու Եվրամիություն-Ադրբեջան խորհրդի հերթական նիստից հետո կողմերը միայն ամփոփիչ հայտարարություններ են արել, լրագրողներին հարցեր տալու հնարավորություն չի տրվել, ըստ պաշտոնյաների՝ ժամանակի սղության պատճառով: Հայտնի է, որ ԵՄ-ն նաև Ադրբեջանի հետ է պատրաստվում համաձայնագիր ստորագրել: Սա շահեկան «գործարք» է, նույնիսկ «առևտուր»՝ ինչ-որ առումով: ԵՄ-ն իր պահանջները կդնի Բաքվի առջև՝ դրա դիմաց խոստանալով համաձայնագրի ստորագրում և այդ համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարում: Ալիևի ձգտումն էլ հասկանալի է. նա էլ ցանկանում է հետ չընկնել Հայաստանից, այն բանից հետո, երբ նոյեմբերին Հայաստանն ու ԵՄ-ն համաձայնագիր ստորագրեցին: Ստացվում է՝ «փոխշահավետ» գործարք ԵՄ-ի և Ադրբեջանի միջև: Սակայն, սա ինչ-որ առումով Հայաստանի համար դրական չէ: Մինչ այժմ Հայաստանը, կարելի է ասել՝ շահեկան դիրքերում էր գտնվում, այն առումով, որ ստորագրեց ԵՄ-ի հետ համաձայնագիր, իսկ Ադրբեջանը չուներ նման համաձայնագիր: Այժմ, փաստորեն, Հայաստանն ու Ադրբեջանը, ինչ-որ առումով կհավասարվեն, եթե ստորագրվի ԵՄ-Ադրբեջան համաձայնագիրը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am