Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում զինված հարձակում է տեղի ունեցել:«Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այսօր լուսաբացին սբ. Նիկոլոզի անվան եկեղեցու մերձակա տարածքում երիտասարդ տղամարդն անհայտ անձի կողմից հրազենային վնասվածք է ստացել:Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ զինված անձը գումար է պահանջել քաղաքացուց:Նրանց միջև վեճ է սկսվել, ինչը ծեծկռտուքի է վերաճել, որից հետո զինված անձը կրակել է քաղաքացու ուղղությամբ:
Առկա տեղեկատվության համաձայն՝ վիրավորվածի առողջական վիճակը ծանր է գնահատվում: Տեղի ունեցածի կապակցությամբ գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ և 236-րդ հոդվածների համաձայն, ինչը ենթադրում է կանխամտածված սպանություն, զենքի ապօրինի ձեռքբերում և կրում:
«Ռուսթավի 2»-ի հաղորդմամբ՝ այս պահի դրությամբ ձերբակալվածներ չկան:
Աղբյուրը՝ aliq.ge
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը