Արմեն Սարգսյանը լուրջ կմտածի
ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը լրջորեն կմտածի քաղաքացիական հասարակության հետ «Ելք» խմբակցության կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արտակ Զեյնալյանի հետ միասին հանդիպելու առաջարկի մասին: «Ես լուրջ կմտածեմ դրա մասին և կհայտնեմ»,- այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Արմեն Սարգսյանը։
