Երևանում հայտնաբերվել ու ձերբակալվել է 50-ամյա «Լոշտ Հովոն». նրա տանը հայտնաբերվել են մեծ թվով «նարկոտիկներ», այդ թվում՝ «Հերոին»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Տարոն Սարգսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Հ. Էմին փողոցի բնակիչ՝ 50-ամյա Հովհաննես Այվազյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հարազատների ու ընկերների շրջապատում հայտնի է «Լոշտ Հովո» մականվամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության 4-րդ վարչության (վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյան), Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյան), Ոստիկանության Արաբկիրի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյան) և Ոստիկանության Նոր Նորքի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյան), ձեռնարկված օպերատիվ համատեղ միջոցառումների շնորհիվ երեկ՝ փետրվարի 13-ին, խուզարկություն է կատարվել Հ. Այվազյանի տանը։ Խուզարկությամբ հայտնաբերվել է 10 մլ դատարկ ներարկիչ, 12 մլ դատարկ ներարկիչ, 1 մլ դատարկ ներարկիչ, օգտագործված ներարկիչների 120 ասեղներ՝ իրենց պատյաններով, 1 մլ տարողության 680 դատարկ ներարկիչ, փայլաթիթեղի մեջ «Բելմեդ» գրառմամբ սպիտակ գույնի 3 դեղահաբ, զուգարանի լվացարանի տակի պահարանից հայտնաբերվել է 5 մլ 7 ներարկիչ, որոնց մեջ առկա է եղել կիսաչորացած հեղուկ զանգվածներ, որոնցից մեկի մեջ առկա է եղել մոտ 2,5 մլ սպիտակ գույնի հեղուկ զանգված, նույն պահարանի ձախ դարակից հատնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է բամբակե 36 գնդիկ, շերեփ, որի մեջ եղել է 1 հատ բամբակյա գնդիկ, իսկ շերեփի մեջ առկա է եղել սպիտակ և շագանակագույն հետքեր, փոքր երկաթյա տուփ, որի մեջ լցված է եղել սպիտակ գույնի փոշենման զանգված, որի քաշը կազմել է մոտ 3,64 գ, տարբեր չափսերի 15 ներարկիչ, որից 8 ներարկիչի մեջ առկա է եղել հեղուկ զանգված, իսկ 7 ներարկիչները եղել են օգտագործված՝ դատարկ վիճակում, 3 հատ 1 մլ ներարկիչ՝ չօգտագործված, 5 հատ 5 մլ ներարկիչ՝ չօգտագործված: Զուգարանի հատակին հայտնաբերվել է «ՓՈՔԷԹՍՔԱՅԼ» գրառմամբ էլ. կշեռք, պահարանի վրա դրված ժամացույցի տուփի միջից հայտնաբերվել է «Սիգարոն» տարբերանշանի փայլաթիթեղ, որի մեջ առկա է եղել 2 առանձին փաթեթներ՝ 1,45 գ կանեփի սերմի հատիկներով, կլոր մետաղյա տարա՝ վրան մարիխուաննա նկարի տարբերանշանով, որի մեջ առկա է եղել կանեփի սերմեր, «Սոբրանի» ծխախոտի սև գույնի տուփ՝ թութունի և կանեփի սերմերի խառնուրդով, որի քաշը կազմում է մոտ 31,29 գª տուփի հետ միասին, «Կաֆեկրեմ» մետաղյա տուփ, որի մեջ առկա է եղել մոտ 46,86 գ թութունի և կանեփի սերմերի խառնուրդ, «Բոգատիրի» գրառմամբ մետաղյա տուփ, որի մեջ առկա է եղել մոտ 89,05 գ թութունի և կանեփի սերմերի խառնուրդ և 2 հատ կաթուցիչ՝ մուգ շագանակագույն հետքերով, թղթե փաթեթ՝ կանաչավուն չորացված զանգվածով՝ մոտ 0,32 գ, հյուրասենյակի ձախ անկյունում տեղադրված տակդիրի մեջտեղի հատվածից «Սիգարոն» ապրանքանիշի սիգարետի տուփ, որի մեջ առկա է եղել պոլիէթիլենային 2 փաթեթ, որոնց մեջ լցված է եղել շագանակագույն փոշենման «Հերոին» տեսակի թմրանյութի նմանվող զանգվածներ՝ մոտ 10,31 գ և մոտ 4,27 գ կշռով՝ փաթեթների հետ միասին: Հ. Հ. Այվազյանի անձնական խուզարկությամբ հագին եղած սպորտային համազգեստի գրպանից հայտնաբերվել է «Ջուսի ֆրուդ» մաստակի տուփ, որի մեջ առկա է եղել պոլիէթիլենային տոպրակ՝ շագանակագույն փոշենման զանգվածով՝ մոտ 0,76 գ կշռով: Ըստ Հ.Այվազյանի հայտարարության՝ հայտնաբերված շագանակագույն զանգվածները հանդիսանում են «Հերոին» տեսակի թմրամիջոց և դրանք պատկանում են իրեն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Լոշտ Հովո» մականվամբ Հ. Այվազյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է, իսկ հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության փորձքրեագիտական վարչություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաքիմիական։ «Լոշտ Հովո« մականվամբ 50-ամյա Հովհաննես Այվազյանն է Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am