Արեցի առավելագունը, ինչ-որ կարող էի այս պահին. դահուկորդ Միքայել Միքայելյան

Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերում երեկ մեկնարկած Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ Միքայել Միքայելյանը, դասական սպրինտում հաղթողին պարտվեց 28 վայրկյան ու 79 մարզիկների մեջ զբաղեցրեց 74-րդ տեղը: ՀԱՕԿ լրատվականը փոխանցում է, թե ինչպես են գնահատում ելույթը ինքը՝ դահուկորդը եւ նրա մարզիչն ու Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: «Զբաղեցրած տեղիցս գոհ չեմ, բայց  արդյունքից գոհ եմ: Եղանակային պայմանները շատ էին դժվարացրել աշխատանքը վազքուղում, բայց ես արեցի առավելագունը, ինչ-որ կարող էի այս պահին: Հետո, երբ տեսա, որ 28 վայրկյան եմ պարտվել հաղթողին, չեք հավատա, բայց ուրախացա: Քայլ առ քայլ ես կբարելավեմ արդյունքներս: Այս ելույթս ինձ հնարավորություն է տալիս լավատես լինել ապագայի նկատմամբ: Չգիտեմ ինչու, ինչ-որ արտասավոր բան էի սպասում, ինչ-որ անսպասելի բան: Բայց այստեղ ամեն ինչ սովորական է: Մարդիկ բարեհամբույր են, ժպտում են անընդհատ, եւ ինձ թվում է, թե սովորական մրցման եմ եկել», - ասաց Միքայելը: Արթուր Միքայելյանի ու դահուկային սպորտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի մասնագիտական կարծիքները գրեթե նույնն էին: Նրանք նշեցին, որ ուժեղ մրցակիցների հետ պայքարում շատ բարձր տեղ ակնկալելն իրատեսական չէր: Բայց հայ դահուկորդն արել է այն, ինչ-որ կարող էր: Միքայելյանի հաջորդ մեկնարկն օլիմպիական խաղերում փետրվարի 16-ին է: Այդ օրը հայ դահուկորդը հանդես կգա ազատ ոճով 15 կմ մրցատարածությունում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am