Ելք-ը խայծ է տվել Արմեն Սարգսյանին

Հայաստանի քաղաքական դաշտում աննախադեպ եռուզեռ է։ Մինչ նախագահի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանը «նախընտրական» հանդիպումներ է ունենում քաղաքական-հասարակական շերտերի ներկայացուցիչների հետ, ՀՀԿ-ն ի դեմս Սերժ Սարգսյանի օրենքների փաթեթ է ներկայացնում, որոնք ավելի են սահմանափակում ՀՀ ապագա նախագահի առանց այն էլ սահմանափակ լիազորությունները՝ տալով դրանք վարչապետին, ՀՅԴ-ն էլ իր հերթին է հասկանալի պատճառներով պայքարի դուրս եկել կոալիցիոն գործընկերների դեմ՝ նոր ձեւավորվելիք իշխանությունից հնարավորինս մեծ պատառ կիսելու համար։ Այս ամենում ոչ նախանձելի վիճակում է ընդդիմությունը, ինչը ակնհայտ է խորհրդարանական ընդդիմության պահվածքից։ Սակավաթիվ երթեր կազմակերպելուց, իշխանության դեմ պայքարի կարողություն չունեցող Ելք խմբակցությանը պարզվում է այլ ելք չի մնացել, քան «կռվացնել» իշխանականներին, ինտրիգներ ու կրքեր հրահրել։ Տարակուսելի է, որ ընդունելով հանդերձ, որ հիմա ամենակարեւոր հարցը Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագիրը խափանելն է, Ելք-ը ըստ էության ոչ թե պայքարում է այդ ուղղությամբ, այլ զբաղվում այլ գործով։ Փաշինյանը օրինակ ԱԺ ճեպազրույցների ժամանակ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման փակագծեր է բացում հանդիպումից երեք օր անց։ Նա ասում է, որ Արմեն Սարգսյանը իրենց վստահեցրել է, թե չի պատրաստվում մարիոնետ աշխատել։ Իրենք Սարգսյանի ուշադրությունն են հրավիրել հետևյալ իրավիճակի վրա. «Ապրիլի 9-31-ը հանրապետության նախագահը լինելու է Արմեն Սարգսյանը, և այդ ժամանակաշրջանում կառավարությունը լինելու է հրաժարականի մեջ, իսկ Սերժ Սարգսյանն արդեն լինելու է Բաղրամյան 26-ից հեռացած: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի միակ գործող կարգավիճակն այդ շրջանում լինելու է ՀՀԿ նախագահը: Եթե ենթադրենք, որ եթե այդ ժամանակաշրջանում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ պայքարում են ընդդեմ ՀՀ ադրբեջանացման՝ ի դեմս Սերժ Սերգսյանի վերարտադրության, գործող նախագահի կարգավիճակն ու դիրքորոշումներն այդ իրավիճակում շատ կարևոր կարող են լինել»: Նշենք, որ ապրիլի 9-ից ՀՀ ԱԺ կողմից ընտրված նախագահը գործադիր իշխանության վրա ազդելու լծակներից զրկված կլինի: Այսինքն՝ փաստացի, 2018 թվականի ապրիլի 9-ից 16-ը Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան լինելու է ներկայիս գործող վարչապետ Կարեն Կարապետյանը, որը չնայած մեխանիկորեն պաշտոնանկ է լինելու, բայց մինչև նոր վարչապետի ընտրությունը շարունակելու է պաշտոնավարել: Իսկ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն յոթօրյա ժամկետում վարչապետի՝ իրենց թեկնածուն առաջադրել: Ստացվում է, որ այդ մեկ շաբաթվա ընթացքում Կարեն Կարապետյանը լինելու է իշխանության միանձնյա ղեկավարը և կարող է փոխել ՀՀ ոստիկանապետին, ՀՀ ԱԱԾ տնօրենին և մնացած ղեկավար կազմին, ու այսպես շարունակ՝ փաստացի հեղաշրջում իրականացնելով երկրում: Ըստ էության Ելք-ում գլխի են գցել Արմեն Սարգսյանին, որպեսզի աջակցի Կարեն Կարապետյանին։ Ծառուկյան խմբակցությունը արդեն տեւական ժամանակ է չի ներկայանում բրիֆինգներին, խմբակցությունը նեղացել է լրագրողների հարցերից, որոնք կասկածի տակ են դնում իրենց ընդդիմադիր կարգավիճակը։Իսկ ՀՅԴ-ում շարունակում են ուրանալ ՀՀԿ-ին։ Նախորդ շաբաթ ՀՅԴ-ն առաջարկեց հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից, որը սեփական կուսակցության եւ ՀՀԿ-ի վերարտադրության հիմնական միջոցը դարձան, իսկ այսօր նույն ճեպազրույցների ժամանակ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե պետք է անել այնպես, որ վարչապետը չփոխարինի կառավարությանը, հիմնավորելով, որ խորհրդարանական կառավարման մոդելի նպատակը գերկենտրոնացված իշխանությունը ապակենտրոնացնելն ու ավելի արդյունավետ մոդելի գալն էր: Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանը նախագահության ժամկետի ավարտից հետո կստանձնի վարչապետի պաշտոնը, հետեւաբար Ռուստամյանի հայտարարությունն ուղղակիորեն ուղղված է ՀՀԿ ղեկավարի դեմ, որի համար այսօր օրենքներ են փոխվում, ամեն ինչ համապատասխանեցվում է նրա անձին ու ճաշակին, իսկ նպատակը սուպերվարչապետական համակարգի ստեղծումն է։ Իսկ ՀՅԴ-ին իր կշիռը տասնապատիկ ու հարյուրապատիկ մեծացնելու հնարավորությունը, բնականաբար, ընձեռում է Ծառուկյան դաշինքը, որին իշխանությունը ընդդիմության դաշտից փաստացի չի տեղափոխի իշխանական հարթակ, որպեսզի աշխարհին չերեւա առանց ընդդիմության բռնապետ իշխանություն, իսկ քանի կա խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու հարց, ապա ՀՅԴ-ի սակարկումները կարող են արդյունք տալ։ Մյուս կողմից՝ ՀՀԿ-ում չեն պատրաստվում տեղի տալ ՀՅԴ-ի շանտաժներին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը փակել է Ընտրական օրենսգրքում փոփոխություն անելու հարցը։ Նկատենք, որ ՀՅԴ-ն խորհրդարան անցավ ճիշտ նույն՝ ռեյտինգային թեկնածուների շնորհիվ, քանի որ այն որպես կուսակցություն վաղուց դարձել է ՀՀԿ-ի դուստր ձեռնարկությունը։ Անի Սահակյնան

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am