«Դժոխքի եմ վերածելու ՀՀԿ-ականների կյանքը:Միայն թանկարժեք կոնյակի ու օծանելիքի բուրմունքը չպետք է ուղեկցի ՀՀԿ-ականներին, այլ պետք է ուղեկցի այն գարշահոտությունը, որի մեջ գցել են մեր պետականությունը: Հիշեք, այսուհետ այդ գարշահոտությունն ուղեկցելու է ձեզ բոլոր վայրերում, որտեղ դուք գտնվելու եք: Նույնիսկ ձեր թանկարժեք օծանելիք ու կոնյակը ձեզ չեն փրկելու: Դուք մի պահ այդ գարշահոտությունը զգացիք, և իրարանցում տեղի ունեցավ: Նույնիսկ այնպիսի իրարանցում եղավ, որ ձեր բռունցքները կիրառեցիք մեր դեմ: Նույնիսկ այստեղ նստած պարոնը բռունցքներ ցուցադրեց»,-Երևանի ավագանու նիստում արտահերթ ելույթ ունեցավ «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Ինչի՞ց էիք վախենում, մի տիկնոջից, թե՞ վախեցաք, որ գարշահոտությունից կարող եք խեղդվել: Գարշահոտությունից չեն խեղդվում, բայց կարելի է թունավորվել: Մենք ձեր կյանքը թունավորելու ենք»: «ՀՀԿ-ականներին սպասում են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, որտեղ մարդիկ ամեն օր շնչում են այդ գարշահոտությունը: Բայց մինչև ձեզ այնտեղ տեղափոխելը, արդար դատավարություն ենք իրականացնելու ձեր տեսակի նկատմամբ: Ուզում եք հրճվել ու զվարճանա՞լ, չենք թույլ տալու, այլևս ձեզ չի ներվելու ոչինչ»,- հավելեց նա:
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը