«Երևանում գործում է երեք հատուկ դպրոց. թիվ 2 մտավոր թերզարգացում ունեցող երեխաների, թիվ 6 մտավոր թերզարգացում ունեցող երեխաների և թիվ 8 լսողության խնդիրներ ունեցող երեխաների դպրոցներ: Թիվ 6 մտավոր թերզարգացում ունեցող դպրոցի երեխաների մեծ մասը չունեն որևէ խնդիր, այլ կերպ ասած՝ նրանք այդ դպրոցում պատանդ են»,- այսօր Հայելի ակումբում իր մտահոգությունն արտահայտեց Անահիտ Բախշյանը:
Պարզաբանելով՝ իրականում ի՞նչ է կատարվում, Անահիտ Բախշյանն ասաց, որ ծնողները իրենց սոցիալական խնդիրներից ելնելով, երեխաներին տանում են հատուկ դպրոց, առանց անհանգստանալու, որ իրենց երեխայի վկայականում հետագայում դրվելու է մտավոր թերզարգացում ունեցող դպրոցի կնիք:
Անահիտ Բախշյանը նշեց, որ հանդիպել է դպրոցի տնօրենի հետ, պարզել՝ ի՞նչ հիմքով են առողջ երեխաներին պահում այդ դպրոցում, և ստացել հետևյալ պատասխանը. «Տնօրենը զարմանում է, ասելով՝ դպրոցը տաք է, ուտելիքը կա, գիտե՞ք՝ ինչ պայմաններ ենք ստեղծել երեխաների համար: Բայց, չէ՞ որ դպրոցը կրթօջախ է, որտեղ պետք է կրթություն կազմակերպել»:
Անահիտ Բախշյանը հավելեց, որ այս խնդրի մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանին, և վերջինս վստահեցրել է, որ շուտով մոնիտորինգ են անցկացնելու բոլոր վերոնշյալ դպրոցներում:
Առավել մանրամասն տեսանյութում.
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը