Օրերս կայացած Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդի արտահերթ ժողովի ընթացքում որոշվել է, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Նման որոշման կրոնական ժողովը հանգել է Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների ու հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ ժողովից հետո:
Այսօր Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ պատմաբան Գևորգ Յազըճյանը խստորեն դատապարտեց Կիլիկիո և Յերուսաղեմի պատրիարքությունների քար լռությունը: «Պրն. Աթեշօղլուն ժխտում է իր ուխտը, նա չի կարող հոգևորական համարվել: Պահանջում եմ նաև Մայր Աթոռից հրապարակել այն թուղթը, որով նա խոստացել է հնազանդ լինել Մայր Աթոռին»:
Պատմաբանը կարևորեց նաև Մայր Աթոռի քայլերը Աթեշյանի նկատմամբ. «Ամենայն հայոց կաթողիկոսը պարտավոր է կարգալույծ հռչակել այս արարածին, թե ով կճանաչի նրան, դա մեզ չի հետաքրքրում»: Յազըճյանի կարծիքով մենք հայրապետի կարիք ունենք, ոչ թե նման լպրծունի, ով իր քայլերով ոտնատակ է տվել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի արժանապատվությունը:
Մանրամասները տեսանյութում.
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը