«Փաստ» օրաթերթը գրում է. «Բենզինը կրկին 10 դրամով թանկացել է: Արդեն մի քանի օր է՝ վառելիքի շուկայում Regular տեսակի բենզինը վաճառվում է 460 դրամով, Premium տեսակը 470-ով, իսկ Diesel-ը՝ 460: Նախորդ տարվա վերջից այս շուկայում շարունակական գնաճ է նկատվում:
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ պետք չէ կարագի մեջ մազ փնտրել: Դիզվառելիքի շուկայի թանկացումները պայմանավորված են հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով: Բենզինի ակցիզային հարկը 10%–ով ավելացել է: Հայաստանն էլ հիմնականում Ռուսաստանից է բենզին գնում:
«Հայաստանում դա պայմանավորված է Ակցիզային հարկի մասին օրենքի փոփոխությամբ: Տոննայի հաշվով հարկը 25000–ից դարձրել են 40000: ՌԴ-ում Հարկային փոփոխությունները երկու փուլով են ընթանում: Հուլիսի 1-ից ևս մոտ 6%–Ակցիզային հարկը բարձրանալու է: Թանկացումներն այս արտաքին գործոններով են պայմանավորված»,- ասաց տնտեսագետը:
Մինչդեռ միջազգային շուկայում վառելիքի գները նվազել են: Համաշխարհային շուկայում Էժանացել է նաև նավթի գինը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը