Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդի արտահերթ ժողովի ընթացքում որոշվել է, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Նման որոշման կրոնական ժողովը հանգել է Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների ու հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ ժողովից հետո:
Այսօր Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում, թեմային անդրադառնալով, թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը ասաց, որ Պոլսո հայ համայնքի միայն փոքր հատվածն է խոսում Աթեշյանի դեմ, անգամ մի մասն էլ գոհունակությամբ ընդունեց պետության կողմից Աթեշյանի նշանակումը, միայն թե ամեն ինչ խաղաղ լինի. «Դժբախտաբար այնպես չէ, որ Պոլսո հայ ամբողջ համայնք է Աթեշյանին դեմ: Միայն փոքր հատվածն է համարձակվում իր կարծիքը բարձրաձայնել, մնացածը կողմ են ստատուս-քվոյի պահպանմանը» :
Թուրքագետը նշեց, որ Պոլսո համայնքը վերջին 9 տարում լավ վիճակում չէ և օր-օրի վիճակն ավելի է բարդանում. «Համայնքն այսօր պառակտված է: Եթե մի ժամանակ կաթողիկոսների մոտ կար հասունյան-հակահասունյան, այսօր էլ համայնքը կանգնած է. աթեշյանական-հակաթեշյանական խնդրի առաջ»:
Մանրամասները տեսանյութում.
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը