Օրվա բոցը. Գյուղացին իր վարունգը գողացողին հուշում է, թե գողանալուց հետո ինչ անի վարունգը. լուսանկար
SHAMSHYAN.com-ի ընթերցող Մերուժ Սարգսյանը SHAMSHYAN.com-ի էլելկտրոնային հասցեին լուսանկար է ուղարկել՝ այն անվանելով «օրվա կադր»։ Հնարամիտ գյուղացին վարունգի «գողին» հուշում է.
«Հարգելի վարունգ (խիյար) գողացող... Վարունգը առավոտ շուտ սրսկել եմ, գողանալուց հետո կլվանաս, նոր կուտես։ Հարգանքներով՝ Սասուն»։

