Ստեփանակերտի ծննդատանը մահացած նորածինը ծնվել է բազմաթիվ արատներով. տնօրեն

Ստեփանակերտի ծննդատանը մահացած նորածինը ծնվել է բազմաթիվ արատներով։ Այս մասին ասաց Ստեփանակերտի «Մոր և մանկան պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Վարդգես Սերոբի Օսիպովը,անդրադառնալով Tert.am-ի այն հրապարակմանը, որ Ստեփանակերտի ծննդատանը նորածին է մահացել, իսկ հարազատների խոսքով՝ ծննդկանը մինչ ծննդաբերելը խնդիրներ չի ունեցել։ «Հերմինե Մարդյանը ծնվել է 1990թ. Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում: Ծննդականը հաշվառված էր Արցախի առողջապահության նախարարության Մարտակերտի շրջանային բուժմիավորումում: Դիմել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի կանանց կոնսուլտացիա, որտեղ կատարվել է մանկաբարձ-գինեկոլոգի և այլ մասնագետների՝ մասնավորապես էնդոկրինոլոգի խորհրդատվություն, այնուհետև ուղեգրվել է նույն կենտրոնի բարձր ռիսկի հղիների բաժանմունք՝ «Հղիություն երկրորդ, 33 շաբաթական, գլխային առաջադրություն, թեթև աստիճանի պրէէկլամպսիա, հեստացիոն դիաբետ (հղիների շաքարային դիաբետ), երրորդ աստիճանի ճարպակալում: Բարդացած գինեկոլոգիական անամնեզ» ախտորոշմամբ»,-ասաց Օսիպովը։ Նա տեղեկացրեց,որ առաջին հղիությունը 2017 թ. ընդհատվել էր 8-9 շաբաթականում չզարգացող հղիության պատճառով: Ինչ վերաբերում է երկրորդ հղիությանը,ապա Օսիպովն ասաց,որ Հերմինե Մարդյանը ծննդաբերել է անհաս նորածին.«Ծննդաբերել է արական սեռի, ծանր ասֆիկսիայով, բազմաթիվ արատներով երեխա,որոնք կյանքի հետ անհամատեղելի էին: Նորածինը մոտ 11 ժամ հետո մահացել է: Կատարված պաթանատոմիական հետազոտության ընթացքում հաստատվել է ներքին օրգանների զարգացման բազմաթիվ արատներ՝ սրտի, աղիների և հետանցքի բացակայություն»։

դիտվել է 184 անգամ
Լրահոս
Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video) «Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video) Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը ձերբակալվելուց առաջ․․․․ Մանվելյան (video) Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները․ Civilnet Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան․ «Պատերազմն անխուսափելի է, որովհետև․․․» (video) Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Չալաբյանի և մյուսների դեմ այս շինծու գործերը ջարդվելու են․ Մենուա Սողոմոնյան (video) Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը փաստում է, որ գործող իշխանությունը թաքցնում է իրականությունը Ավետիք Չալաբյանի կինը՝ Դանիել Իոաննիսյանի՝ Չալաբյանին ձերբակալելու գործի հետ կապ ունենալու մասին (video) Սարսափելի վտանգի առաջ ենք․ Օսկանյանը՝ ադրբեջանցիների վերադարձի՝ Բաքվի ծրագրի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am