Այլմոլորակայինը

Նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումների շարքը շարունակվում է, հերթը ԵԼՔ խմբակցությանն էր։ Հանդիպման ավարտից հետո Արմեն Սարգսյանը մոտեցավ միջանցքում իրենց սպասող լրագրողներին, նրանցից շնորհակալություն հայտնեց բարձրացրած հարցերի համար, մասնավորապես՝ կապված Ամուլսարի հետ իր առնչությանը, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ ունեցած խնդիրների մասին, նշեց, որ եթե նախագահի հետ հանդիպում ունենալուց հետո համաձայնեց առաջադրվել, շատ կարևոր է, որ հասարակությունը նաև ճիշտ պատկերացում ունենա իր ապագա բարձրաստիճան պաշտոնյայի մասին: Սարգսյանն անդրադարձավ ԵԼՔ խմբակցության հետ տեղի ունեցած հանդիպմանը, այն գնահատեց բաց և պրոֆեսիոնալ: «Հանդիպման ընթացքում հարցեր ուղղեցինք իրար երկու կողմից, քննարկումը շատ բաց էր, պրոֆեսիոնալ: Ես իմ կողմից բավարարված եմ զգում, որովհետև շատ բաց զրույց էր և ես կարծում եմ, որ այս զրույցը վերջինը չի, մենք խոսեցինք նաև հետագա նոր հանդիպումների մասին: Ես հստակ գիտեմ, որ ԵԼՔ-ը հայտարարել է, որ դեմ են քվեարկելու ինձ, ես էլ, իհարկե, հարգում եմ իրենց որոշումը, բայց դա չի նշանակում, որ եթե ես համաձայնեմ թեկնածու լինել, հետո ընտրվեմ նախագահ, իրենց հետ չեմ աշխատելու: Ընդհակառակը` իրենք ընդդիմախոս կառույց են, որոնք արտահայտում են հասարակության որոշակի մասի կարծիքը, այնպես, որ ես նայում եմ առաջ, իրենց հետ շարունակելու եմ աշխատել»։ Այդ խոստումից հետո Սարգսյանը հայտարարեց, որ հիմա ժամանակ չունի պատասխանել լրագրողների այլ հարցերի, սակայն պատասխանեց մի քանիսին։ Մասնավորապես արնդրադառնալով հարցին, որ Բրիտանական ընկերությունների Companies House ռեգիստրում գրանցված Eurasia House International ընկերության փաստաթղթերում Արմեն Սարգսյանը ներկայանում է որպես Բրիտանիայի քաղաքացի, այդ ինչպես, ասաց. «Այստեղ, որ դուք խնդիր եք փնտրում, խնդիր չկա: Ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: 2000 թվականին, երբ ազատվեցի դեսպանի պաշտոնից, դրանից հետո դիմել եմ քաղաքացիության համար եւ ստացել եմ 2002 թվականին: Դրանից հետո քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011-ին: Հիմա դուք Companies House-ից օրինակներ եք բերում, բայց ես տասնյակ ընկերությունների խորհրդի կազմում եմ: Այդտեղ ինչ-որ տեղեր գրանցված է եղել, որ հայ եմ, իսկ ինչ-որ տեղեր՝ անգլիացի: 2011-ին քաղաքացիություն տալուց հետո չեմ հայտարարել, որ քաղաքացիությունից հրաժարվել եմ: Այդ բոլոր տեղերում ինձ ընդունել են որպես Արմեն Սարգսյան եւ ոչ թե Բրիտանիայի քաղաքացի: Դուք կարծում եք, որ մեկը քաղաքացիությունից հրաժարվեց, ուրեմն Բրիտանիան միանգամից հանեց»։ Հիշեցնենք, որ ՀՀ նոր Սահմանադրության համաձայն ՀՀ նախագահ կարող է առաջադրվել վերջին վեց տարում Հայաստանում բնակություն հաստատած, ինչպես նաեւ բացառապես ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը։ Սարգսյանի պատասխանից պարզ երեւաց, որ նա ուղղակի ֆռռացնում է, որովհետեւ ցանկացած երկրում քաղաքացիությունից հրաժարված անձին անմիջապես հանում են ռեգիստրից։Մեկ այլ հարցի՝ ինքը չի վիրավորվի, եթե նախագահ դառնա եւ Բաղրամյան 26-ում չնստի, Արմեն Սարգսյանն ասաց. «Ընդհակառակը, եթե ես աշխատեի Բաղրամյան 26-ում, ապա կլինեի 3-րդ հանրապետության 4-րդ նախագահը, իսկ հիմա, որ այլ տեղում է լինելու իմ աշխատավայրը կլինեմ 4-րդ հանրապետության առաջին նախագահը»։ Ուշագրավ է սակայն, որ նախագահի պաշտոնին հավակնող անձը պատասխան չուներ՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե ոչ։ «Ես չգիտեմ` կան, թե ոչ։ Ես գիտեմ, որ կան անհատներ, որոնք հասարակության կողմից գնահատվում են որպես քաղբանտարկյալներ։ Ես գիտեմ միջազգային տարբեր կառույցների գնահատականը, և իմ տեսակետն այն է, որ մեր երկրում այսօր կամ վաղը քաղբանտարկյալներ չպետք է լինեն» լղոզեց նա։ Դժվար է հավատալ, որ եթե մինչեւ օրս նա չգիտի Հայաստանում քաղբանտարկյալներ կան, թե ոչ, ապա վաղը կիմանա՝ Հայաստանում աղքատություն, անօրինություն կամ առհասարակ որեւէ արատավոր երույթ կա թե չկա։ Ինչպես թեկնածուն էր երջանիկ անտեղյակության մեջ, այնպես էլ Ելք-ում նույն վիճակում թողեցին լրագրողներին՝ չբացահայտելով, թե ինչ պատասխաններ է տվել իրենց Հայաստանից անտեղյակ Սարգսյանը։ Նիկոլ Փաշինյանը միայն ներկայացրեց հարցաշարը, որն ուղղվել էր նախագահի թեկնածուին․«Հարցրել ենք՝ ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ի հեճուկս նրան, որ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, բայց պրոցեսները գնում են այնպես, որ առաջադրվում է, որը ներքաղաքական վիճակը սրելու լուրջ պոտենցիալ ունեցող հարց է, և նա, ով լինելու է նախագահ, լուրջ խաչմերուկի և դերակատարման մեջ կարող է հայտնվել: Հարցրել ենք, թե Սարգսյանն ինչպես է վերաբերվում, որ նախագահական նստավայրը պատրաստվում են խլել եւ նաեւ, թե ինչպես է վերաբերվում ներման համակարգի փոփոխությանը, քանի որ Սահմանադրությամբ հստակ նախագահին էր վերաբերում, հիմա այն դե ֆակտո դառնում է վարչապետի լիազորությունը: Ընտրակաշառքների մասին իր գնահատականներից ենք հետաքրքրվել, Մարտի 1-ի հարցով դիրքորոշումները ճշտել, քաղբանտարկյալների հարցն ենք բարձրացրել, նաև խնդրել ենք պարզաբանել իր քաղաքացիության հարցը, որ մամուլում նշվում է»։ Հարցին՝ իր հետ կապված որակումներ, գնահատականներ կան, Ձեզ անգամ ԿԳԲ-ի գործակալ անվանեցին, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց՝ Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Գիտեմ, մասոն, այլմոլորակային, ինչ ուզեք ասացին»: Ստացվում է, որ Սարգսյանն, իսկապես, այլմոլորակային է, այլապես նա կիմանար Հայաստանում քաղբանտարկյալներկան, թե չկան։ Անի Սահակյան

դիտվել է 155 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am