Թիվ 1 խնդիրը Հայաստանի ադրբեջանացումը Սերժ Սարգսյանի վերարտադրության միջոցով. Ն. Փաշինյան
«Հիմա Հայաստանի թիվ մեկ խնդիրը Սերժ Սարգսյանի վերարատադրությունը թույլ չտալն է, երկրորդը՝ նրա հրաժարականի պահանջը: Ես որպես ՀՀ քաղաքացի ու քաղաքական գործիչ, դա ունեմ միշտ, բայց խնդիրը դրա իրագործման մեջ է»,- լրագրողների հետ ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դեռ Խորենացի փողոցի հայտնի իրադարձությունների ժամանակ հանրությանը առաջարկել է խնդրի լուծման ձևը: « 2016 թվականին շատ մեծ շանս կար, բայց «Սասնա ծռերի» մեր ընկերները դադարեցրեցին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: Ցավոք, ԵԼՔ խմբակցության մանդատների թիվն այնքան չէ, որ մենք կարողանանք լրացուցիչ պրոցեդուրաներով լուծել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
