«Ախրանան» լարվեց դրոնի, ապա՝ մեր հետևից». Իոաննիսյանը՝ Թեղուտի նկարահանումների մասին
|
Ուրեմն երեկ օդից նկարահանում էինք Թեղուտի հանքն ու պոչամբարը: Նկարահանման վերջում մեզ «նկատեց» Վալլեքս գրուպի «ախրանան», որն ամենագնացներով լարվեց դրոնի, իսկ ապա` մեր հետևից:
Շնող-Թեղուտ հատվածում մեր ճանապարհը փակեցին, իջան, եկան (4 հոգի, ամեն մեկը 120կգ), թե «բա ջնջեք նկարածը»: Առաջին իսկ վայրկյանից սրանք հասկացան, որ մեզ հետ շփվելիս բացի լեզվի մկաններից, մնացած մուսկուլատուրն ավելորդ է: Իրավական լիկբեզի և մարզի ոստիկանությունը իրար խառնելուց հետո սրանք «մյուս անգամ դրոնը օդում կխփենք» ասեցին ու համեստորեն նստեցին մեքենաները ու փախան:
Ասեմ՝
- Սրանց մասին նյութերը կուղարկենք ոստիկանություն:
- Այո, Թեղուտում հետաքրքիր բացահայտումներ արել ենք:
- Ամեն ինչ կհրապարակենք սկսյալ վաղվանից:
|
Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
