«Պրիզ» Կարեն Կարապետյանին

Հանրապետականն ամեն ինչ անում է, որ մինչեւ ապրիլ Սահմանադրությունից բխող օրենքներով ստեղծի մի համակարգ, որտեղ իշխանությունը իր ձեռքը կհավաքի վարչապետը, այսինքն նա կունենա այն լիազորությունները, ինչ գործող համակարգում ՀՀ նախագահը: Սակայն «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքից պարզ է դառնում, որ ապագա վարչապետը ավելի լայն լիազորություններ է ունենալու, քան այսօր նախագահը: Խորհուրդը ի տարբերություն նախկինի ,ոչ թե խորհրդատվական, այլ ֆունկցիոնալ բնույթ է կրելու եւ որոշումներ է ընունելու երկրի անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության վերաբերյալ, առնվազն 7 անդամների ձայներով: Անվտանգության խորհրդի գլուխն է լինելու ՀՀ վարչապետը, խորհրդի կազմում են լինելու առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետերը, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության պետը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Ի տարբերություն գործող ԱԱԽ-ի, նորի կազմում չեն ընդգրկվի գլխավոր դատախազը ՍԴ , ՀՀ եւ ԱԺ նախագահները:Կառավարության ներկայացուցիչները հատկապես ԱԺ նախագահի բացակայությունը հիմնավորում են հետեւյալով, որ այդ դեպքում իշխանությունների տարանջատման սկզբունքը կխախտվի, օրենսդիր մարմնի ներկայացուցիչը չի կարող գործադիր մարմնի անդամ լինել: Էդմոն Մարուքյանը իր ելույթում ասաց, որ Սահմանադրությունը չի նախատեսում առաջին փոխվարչապետի պաշտոն, նշվում է, որ կառավարությունը կազմված է լինում վարչապետից, 3 փոխվարչապետից, նախարարներից.<<Եթե մենք սա չուղղենք, կունենանք ի սկզբանե հակասահմանադրական օրենք»: Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ Սահմանադրությունը արգելք չունի: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նոր Սահմանադրությունն ամբողջությամբ Սերժ Սարգսյանի հագով է կարվել: Իսկ Կարեն Կարապետյանին նա <<պրիզ>> է տալիս՝ չնայած Սահմանադրության մեջ չկա ֆիքսված առաջին փոխվարչապետի պաշտոն, սակայն ԱԽ-ում ընդգրկված կլինի նա, ի դեպ, ըստ տեղեկությունների առաջին փոխվարչապետի պաշտոնը կզբաղեցնի գործող վարչապետը, Փաշինյանը կարծում է, որ այսպիսով ՀՀԿ ղեկավարը կշահի նրա սիրտը, քանզի Մոսկվայից կանչեց-բերեց, բայց հիմա պետք է քցի ու ինքը դառնա վարչապետ: Այդուհանդերձ օրենսդիրների համար հատկապես անհասկանալի է ԱԺ նախագահի՝ այդ կազմում չընդգրկելու փաստը : Նույնիսկ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց, որ խորհրդի կազմում չեն կարող լինել ԱԺ նախագահը, ՀՀ նախագահը, բայց պետք է նախատեսել, որ նրանք կարող են մասնակցել նիստին: Փոխնախարարը պատասխանեց, որ նախատեսել են, որ անվտանգության խորհուրդը կարող է հրավիրել ԱԺ նախագահին, նախագահին, բայց դա խորհրդի ցանկությամբ պետք է լինի, ոչ թե ԱԺ նախագահի կամ նախագահի: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը չհամաձայնեց՝ եթե խորհրդարանական կառավարման ենք անցնում, պառլամենտի առաջ որեւէ փակ դուռ չպետք է լինի, ԱԺ-ն պատերազմ հայտարարող, խաղաղություն հայտարարող մարմին է, պաշտպանության ոլորտում ինչո՞ւ պիտի չխառնվի, Պաշտպանության մասին օրենքը ԱԺ-ն չի՞ ընդունում. «Բա ինչպե՞ս է Հրայր Թովմասյանը երբեմն համատեղում կառավարության փաստաբանի եւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնները: Պարտադիր չէ, որ ԱԺ նախագահը լինի, թող Անվտանգության խորհրդում ԱԺ-ն ունենա իր ներկայացուցիչը, դա կարող է լինել պաշտպանության հանձնաժողովի նախագահը»: «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին օրենքը հիշեցրեց եղբոր հոդվածներից մեկը՝ Հայի վերջին խելքը: <<Պատահական չհիշեցի եղբորս: Մենք պետք է հիշենք, որ այս խորհրդարանում սպանվել է ԱԺ նախագահ եւ վարչապետ: Անվտանգության խորհրդի նիստ է աշխատել այդ ժամանակ եւ ղեկավարել է երկրի նախագահը, բավականին լուրջ խնդիրներ են այնտեղ քննարկել: Երկրորդ՝ մենք պատերազմող երկիր ենք, վարչապետը երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է, Աստված մի արասցե, պատերազմի դաշտում վարչապետը զոհվի, այդ խնդիրները ո՞վ է բերելու խորհրդում քննարկի՝ ձեր ասած առաջին փոխվարչապե՞տը, որը կարող է տնտեսության մասնագետ է կամ գյուղատնտեսության: Պետք է փոխել, պետք է վերանայել այս ամեն ինչը»: Ըստ նրա, ԱԺ նախագահը շատ ավելի լեգիտիմ է, քան վարչապետը, որովհետեւ ինքը ժողովրդի քվեն ստացել է, հետո նոր քվե է տվել վարչապետին: Անի Սահակյան

դիտվել է 183 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am