Կառավարությունում քաոս է

Կարեն Կարապետյանի ղեկավարած Կառավարությունը անգլուխ ձիավոր է հիշեցնում, ով ինչ ուզում ասում է, ով ինչ ուզում անում է, մեկը մյուսին հակասում, հետո բոլորը միասին հակասում կառավարության ոգուն, մի խոսքով՝ իսկական քաոս: Այսպիսով պարզվում է, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու մասին մեծ աղմուկ բարձրացրած որոշումը անգամ կառավարության անդամների հետ չի քննարկվել, կամ եթե քննարկվել է, ապա դա գործադիրի բոլոր անդամների միահամուռ համաձայնության պայմաններում չի ընդունվել: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը օրինակ ԱԺ-ում լրագրողներին վստահեցնում էր, որ իր մոտ բաց դռներից որևէ կաշկանդվածություն չի կարող լինել: Միևնույն ժամանակ նա շեշտում է, թե լուրջ խնդիր կա կառավարության գործունեության լուսաբանման հետ կապված, նա գոհ չէ լրագրողների աշխատանքից.«Շատ քիչ դեպքեր կտեսնես, որ քննարկվող հարցը ներկայացվի, ավելի շատ ձևի կամ նախարարի ու վարչապետի պահվածքի ու արտահայտության մեկնաբանություն է, և դա վնասում է հանրությանը: Պատկերացրեք` եթե ինչ-որ կարևոր բան է քննարկվում, բայց բանավեճի կամ քննարկման ժամանակ մոռացվում է հարցի էությունը, ներկայացվում է, թե նախարարն ինչ ձևով ներկայացրեց, ստացվում է, որ այդ նախագծի էությունն աղավաղվում է, իսկ հանրությունը չի դառնում այդ փոփոխությունների կրողը»,- ասաց Մինասյանը: Իսկ ինչ վերաբերում է ազատ ելումուտին, ապա Արծվիկ Մինասյանին դա չի խանգարում, քանի որ նա, ինչպես ինքն է ասում, «ունի պարզ ձևավորված մշակույթ»: Եթե չլիներ Արծվիկ Մինասյանի կուսակից ընկերոջ՝ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի տրամագծորեն հակառակ կարծիքը, կարող էինք ասել, որ դաշնակցական նախարարը անձնական վրեժխնդրություն է դրսեւորում վարչապետի դեմ, ով աչքով աչք չունի Արծվիկ Մինասյանին եւ արդեն մի քանի տարի է բացահայտ ատելություն է դրսեւորում վերջինիս նկատմամբ, սակայն Լեւոն Մկրտչյանի հայտարարությունը փոխում է այդ կարծիքը: Վերջինս կողմ է կառավարության նիստերի դռնփակ անցկացնելուն եւ հիմնավորում է. «Օրինակ՝ նախկինում էլ շատ է եղել, որ կարելի էր դիտողություն անել կամ կարելի էլ ինչ-որ կետի հետ չհամաձայնվել, ինքը շատ կարևոր հարցադրում չի եղել ու չենք ասել»: Մկրտչյանն ասում է, թե երբ ամեն բան լուսաբանվում է, այդ դիտողություններն այլ ֆոն են ստեղծում: Իսկ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը բոլոր հարցերից գլուխն ազատելու ձեւը գտել է: Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Էրեբունի հիվանդանոցում 19-ամյա ծննդկան է մահացել, սակայն նախարարը բառ անգամ չի ասում, թե ինքը որպես ոլորտի պատասխանատու ինչ է պարզել, նախնական ինչ տեղեկություններ կան, ի վերջո խոսքը մարդկային ընդհատված կյանքի մասին է, որի համար մեղադրվում է հիվանդանոցի բժիշկը: Ալթունյանը ցինիկ ժպիտով միալար կրկնում էր, թե նախաքննություն է ընթանում եւ ինքը ասելիք չունի: Նա արտասովոր չի համարում նաեւ օրերս Մասիսի հիվանդանոցի հետ կապված միջադեպը՝ կարծելով, որ հիվանդանոցի տնօրենը կրեատիվ մոտեցում է ցուցաբերել, մեզի անալիզի փոխարեն թեյ է հանձնել ու ստացել մեզի անալիզի պատասխաններ: Ստացվում է, որ անպատասխանատու, տգետ բժիշկները խաղում են մարդկային կյանքերի հետ, իսկ ոլորտի պատասխանատուն անկաշկանդ ժպտալով պատասխանում է այս հարցերին, թե սպասենք քննության արդյունքներին :Կասկածից վեր է, որ Մասիսի հիվանդանոցը միակը չէ , սակայն նախարարը չի ընդունում համատարած ամենաթողությունը: Սրա փոխարեն առողջապահության ոլորտի պատասխանատուները խոսում են բժշկական ծառայությունների վճարները բարձրացնելու, առողջապահության բյուջեն ավելացնելու մասին: Ալթունյանը այս հարցում առաջամարտիկն է, քանի որ նա համակարգը ծառայեցնում է իր անձնական բիզնեսին եւ համակարգի աշխատակիցներին պարտադրում իրեն պատկանող ապահովագրական ընկերությունն ընտրել, Ինգո Արմենիան:Ի դեպ, ըստ մասնագետների հաշվարկների տնօրինում է առողջապահության ոլորտին հատկացվող բյուջեի 25 տոկոսը: Անի Սահակյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am