Արմեն Սարգսյանը կների՞ ՀՀԿ-ին

Խորհրդարանը քննարկում էր Ներման մասին օրենքի նախագիծը, որն այն օրենքների փնջում է, որով Հայաստանում քայլ առ քայլ կերտվում է սուպերվարչապետական մոդել։ Չնայած այն հանգամանքին, որ իշխող ուժի ներկայացուցիչները սահմանադրական բարեփոխումների ժամանակ ասում էին, թե փոփոխում են կառավարման մոդելը, որպեսզի իշխանությունը կենտրոնացված չլինի մեկ անձի ձեռքում, բայց այսօր ճիշտ հակառակն ենք տեսնում, ապագա վարչապետը կունենա ճիշտ այն լիազորությունները, որն ունի այսօր ՀՀ նախագահը։ 2015 թվականին փոփոխված Սահմանադրության մեջ ներման իրավունքը թողնված է նախագահին, 135 հոդվածը սահմանում է, որ ՀՀ նախագահն է լուծում դատապարտյալների ներման հարցը, սակայն ներկայացված նախագծով փաստացի ներման իրավունքը անցնում է վարչապետին: Վարչապետն է որոշում՝ բավարարե՞լ ներման խնդրագիրը, թե՞ մերժել, և ըստ դրա՝ նախապատրաստում նախագահի հրամանագիրը, նախագահն ընդամենը ստորագրում է այդ կարգադրությունը, իսկ եթե համաձայն չէ վարչապետի հետ այդ դեպքում կարող է դիմել Սահմանադրական դատարան, եթե համաձայն չէ ու չի ստորագրում, ապա իրավունքի ուժով առանց նախագահի ստորագրության որոշումն ընդունվում է։ Էդմոն Մարուքյանը նկատեց, որ նախագահից ներման իրավունքը վերցնում են, տալիս են վարչապետին: Նա ասաց, որ առաջարկել են ներման խնդրագրերի քննարկումը, հրամանագրերի ընդունումը դարձնել հրապարակային,որովհետեւ հասարակությունը պետք է իմանա՝ ովքեր եւ ինչի համար են ներվում։ Քրմոյանը պատասխանեց, որ լիազորությունները նախագահից չեն վերցնում, դա սահմանվել է Սահմանադրությամբ, որտեղ ամրագրված է, որ պետք է լինի միջնորդություն ներկայացնող մարմին: Փոխնախարարը  բերեց մի շարք եվրոպական երկրների օրինակ, որտեղ ներման հրամանագիրը չեն հրապարակում , որ չկաշկանդեն: Մարուքյանն էլ հակադարձեց, որ Բելգիայում ընտրությունների ժամանակ նախագահը չի խոստանում, որ այսինչ կամ այնինչ դատապարտյալը կներվի, եթե ձայն տան ՀՀԿ-ին, այնպես որ պետք չի Բելգիայի հետ համեմատվել: Իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ ներումը հումանիստական է, մարդասիրական, քրիստոնեական է, մինչդեռ գրել են նախագծում, որ սա խրախուսական միջոց է. Գեւորգ Գորգիսյանն էլ իր մտահոգությունը հայտնեց՝ վարչապետը կարող է 1 մլն դոլար կաշառք է վերցրել ու ուզում է ներել, նախագահը չի ուզում, պետք է օրենքով դիմի Սահմանադրական դատարան: ՍԴ-ում ի՞նչը պետք է նախագահը վիճարկի՝ այդ մարդու բռնաբարելը կամ չբռնաբարե՞լը: «Աննորմալ մոդել եք բերել ու ասում եք՝ նախագահը ներում է: Նախագահից որոշում կայացնելու գործառույթը վերցնում եք»: Նա դիմեց Հրայր Թովմասյանին՝ ասելով, թե ո՞նց եք վերաբերվում, երբ ձեր գրած Սահմանադրությունը հենց հիմա ոտնահարվում է: Հրայր Թովմասյանը վստահեցրեց, որ Սահմանադրությունը չի խախտվել, ճիշտ հակառակը, սահմանադրական հոդվածն են կիրառում: «Դուք ուղղակի պետք է արձանագրեք, որ նախագահի ինստիտուտի դերակատարությունը այս պրոցեսում գրեթե ֆորմալ բնույթ է կրում» ,-նկատեց Միքայել Մելքումյանը:« Վարչապետի ներկայացրածը կասկածի տակ դնելու գործիքակազմ ունի՞ նախագահը, ինչի՞ հիման վրա կարող է կասկածի տակ դնել վարչապետի առաջարկությունը», - հետաքրքրվեց նա: Սուրեն Քրմոյանը արձագանքեց․ «Ո՞վ է նախագահի համար պատրաստելու այս նյութը, իհարկե՝ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը։ Նախագահի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը պատրաստում է տեղեկանք՝ նշելով, որ այս պահին նպատակահարմար չէ ներում շնորհել այդ անձին ու ներկայացնում համապատասխան հիմնավորումներ։ Կասկածի տակ չի դրվում, սա բնականոն գործընթաց է»:Նա չի կարծում, որ ներում շնորհելու գործընթացում նախագահի ինստիտուտի դերակատարությունը ձևական է, Քրմոյանն ասաց, որ ինքն այդպես չի կարծում և հավելեց. «Ինչ արձանագրել է Սահմանադրությունը, այդպես էլ շարունակում ենք օրենքներում ֆիքսել»։ Մնում է այս բոլոր նվաստացուցիչ օրենքներից հետո Արմեն Սարգսյանը ների ՀՀԿ-ին ու ընդունի թեկնածուի առաջարկը հանուն այն բանի, որ թեկուզ ձեւական կդառնա ՀՀ հաջորդ նախագահը։ Անի սահակյան

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am