Սերժ Սարգսյանի վերջին նախազգուշացման հետքերով

«Շվեյցարիան կարող է միայն ափսոսալ, որ հայ- թուրքական արձանագրությունները չեն իրագործվում», երեկ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը: «Աշխարհաքաղաքական իրավիճակը շատ արագ է փոխվում վերջին տասնամյակի ընթացքում: Շվեյցարիան կարող է միայն ափսոսալ, որ այդ արձանագրությունները չեն իրագործվում, բայց նաև շարունակում է մնալ այն համոզմանը, որ միայն խաղաղ գործընթացն է, որ կարող է խաղաղություն ապահովել ամբողջ Կովկասում: Կարծում եմ՝ փոփոխությունները, որ տեղի ունեցան Հայաստանում և Շվեյցարիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, նոր լիցք կհաղորդեն խաղաղության հաստատման գործընթացին»,- ասել է Դոմինիկ դը Բյումանը: Գրեթե 10 տարի առաջ՝ 2009 թվականի հոկտեմբերին հենց Շվեյցարայի Ցյուրիխ քաղաքում, առավելապես այդ երկրի միջնորդական ջանքերով, ստորագրվեցին հայ- թուրքական արձանագրությունները, որոնք, սակայն, այդպես էլ չվավերացվեցին երկու երկրների խորհրդարանների կողմից: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց՝ եթե դրանց կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժ չլինի, Հայաստանը 2018-ի գարնանը դրանք կհայտարարի «առ ոչինչ»: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ կայացած համատեղ ասուլիսին շտապեց հավելել՝ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ առաջ չէր քաշել, մինչդեռ Անկարան որոշեց պայմաններ առաջադրել: Ի դեպ, երեկ Ազգային ժողովում ունեցած իր ելույթում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին, Դոմինիկ դը Բյումանը նշել էր՝ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ինչպես մյուս ժողովուրդները, իրավունք ունի ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը, խնդիրի լուծումն էլ հնարավոր է բանակցությունների միջոցով»: «Հայաստանը ներգրավված է ԵԱՀԿ-ի կարգավորման գործընթացում, և հրադադարի յուրաքանչյուր խախտում պետք է արձանագրվի ու փաստագրվի, որպեսզի միջազգային իրավական ատյանները կարողանան դրան անդրադառնալ ու անհրաժեշտության դեպքում նաև հակազդել: Այդպիսի մեխանիզմներ պետք է գոյություն ունենան ոչ միայն Հայաստանում: Նման մեխանիզմները պետք է գործեն հակամարտությունների պարագայում, կասեցնելու համար վերադարձը դեպի պատերազմ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Դոմինիկ դը Բյումանը: Որքան էլ աշխարհն ափսոսանք հայտնի Հայաստան-Թուրքիա արձանագրությունների տապալման համար՝ աշխարհը միաժամանակ հասկանում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը տապալել է պաշտոնական Անկարան: ՈՒ այսօր, որքան էլ թուրք պաշտոնատարները պաշտոնական Երևանին մեղադրեն՝ պարզ է բոլորի համար, որ Անկարան առանց ղարաբաղյան խնդրի կարգավորման չի պատկերացնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Թե ինչ պայմաններում Անկարայի այս դիրքորոշումը կփոխվի՝ նույնպես պարզ է. Էրդողանի պատկերացումները հազիվ թե փոխվեն: Առանց Ղարաբաղյան խնդրում տեղաշարժի՝ Անկարան Բաքվի հետ հարաբերությունները՝ հանուն Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման չի փչացնի: Դա՝ միանշանակ: Այնպես որ՝ Սերժ Սարգսյանի վերջին նախազգուշացումը միանգամայն հասկանալի է ու տեղին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am