Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում է
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 27-րդ տուրի «Տոտենհեմ»-«Արսենալ» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են: «Զինագործները» խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմով` Չեխ, Բելերին, Կոսյելնի, Մուստաֆի, Մոնրեալ, Էլ Նենի, Ջակա, Ուիլշեր, Օզիլ, Մխիթարյան, Օբամեյանգ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:30-ին:
