Սահմանամերձ գյուղը դարձել է իշխանականների շահերի բախման թատերաբեմ

Ուղիղ երկու ամիս է, ինչ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում եւ գյուղում լարված դրություն է: Այդ մթնոլորտը ձեւավորվել է դպրոցի տնօրենի պաշտոնի շուրջ, իսկ ավելի կոնկրետ իշխանության ներկայացուցիչների շահերի բախման արդյունքում։ Դեռեւս 2017թ. դեկտեմբերի 8-ին դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, մրցույթի մասնակիցները երկուսն էին՝ 2017թ. հոկտեմբերի 3-ից այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մասնագիտությամբ բանասեր Նարինե Բուդուրյանը, որը մարզպետ ՀՀԿ-ական Հովիկ Աբովյանի թեկնածուն է եւ նույն դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Եսայանը: Բուդուրյանը ԺՊ-ի պաշտոնին է նշանակվել, քանի որ նախկին տնօրենը թոշակի է գնացել։ Դեկտեմբերի 8-ի մրցույթի արդյունքում 2 թեկնածուները ստացել են հավասար`4-ական ձայն: Ըստ օրենքի` Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հարցը ներկայացրել է կառավարություն եւ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի առաջարկով մարզպետը 10-օրյա ժամկետում պետք է տնօրեն նշանակեր: Ժամկետը լրացել է, իսկ դպրոցի տնօրեն չի նշանակվել: Գյուղի մի խումբ ծնողներ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նախաձեռնությամբ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ Եսայանի, դրան պատասխան ակցիա է հետեւել։ Եսայանի կողմնակիցները ստորագրահավաք են նախաձեռնել եւ կառավարությանը նամակ ուղղել՝ ի պաշտպանություն Եսայանի։ Սակայն մարզպետն անդրդվելի է ու չի կատարում փոխվարչապետի ընդունած որոշումները։ Անշուշտ, կարող է հարց առաջանալ՝ ինչպես մարզպետը նախապես գործի չի դրել իր լծակները եւ ապահովել իր թեկնածուի հաղթանակը, սակայն չի կարողացել եւ «շան գլուխն» էլ այստեղ է թաքնված։ Խնդիրն այն է, որ խոշորացված Բերդ համայնքի ղեկավարը, որը ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի խնամին է, աջակցում է Եսայանին, վերջինը ընտրություններին իր աջակցությունն է ցուցաբերել համայնքապետ Մանուչարյանին, ով մարզպետի թեկնածուի մրցակիցն էր, բայց հաղթեց։ Սա էլ դարձել է սահմանամերձ գյուղում այսօր ստեղծված քաոսային իրավիճակի իրական պատճառը։ Այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Ելք խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հարցին ի պատասխան Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ գյուղում ստեղծված թշնամական մթնոլորտը պատճառ է դարձել, որպեսզի չեղարկվի փոխվարչապետի որոշումը «Թշնամանքը գյուղում հասել է մի տեղ, որ նույնիսկ աշակերտներն են միմյանց հետ վիճում, թե ով պետք է լինի տնօրեն»: Լոքյանն ասաց, որ ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են Վաչե Գաբրիելյանին եւ նա չեղյալ է համարել իր նախկին որոշումը, ժամանակավոր լուծում են առաջարկել, մինչեւ գյուղում կրքերը կհանդարտվեն: Որոշել են նաեւ, որ երկու թեկնածուներից որեւէ մեկը այսօր չղեկավարի դպրոցը , նոր պաշտոնակատար կնշանակվի եւ կլինեն նոր ընտրություններ: Սակայն չկա ոչ մի երաշխիք, որ սահմանամերձ գյուղը նորից չի դառնա իշխանականների բախման թատերաբեմ։ Անի Սահակյան

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am