Ո՞վ է կեղծել Արա Աբրահամյանի կնոջ ստորագրությունը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պատկանող vesti.am կայքն այսօր հրապարակել է փաստաբան Ալեքսանդր Կառաֆելովի ծավալուն պարզաբանումը, որտեղ վերջինս անդրադառնում է «2 НК» ԲԸ բաժնետերերի միջեւ վեճին։ Հիշեցնենք, որ ընկերության 50 տոկոս բաժնեմասը պատկանում է ռուսաստանահայ գործարար Ռուբեն Գրիգորյանին, մյուս 50-ը՝ պաշտոնապես Արա Աբրահամյանի կնոջը՝ ԱՄՆ քաղաքացի Նատալյա Աբրահամյանին։ Ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովն ահազանգում է, որ Աբրահամյանը ապօրինի միջոցներով եւ շահարկելով իր ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերմությունը, այժմ փորձում է տնօրինել ընկերության ողջ բաժինը։ Իր հերթին փաստաբան Կառաֆելովը հրապարակայնորեն հերքում է այդ հանգամանքը, ավելին՝ պնդում, որ Նատալյա Աբրահամյանի ստորագրությունը կեղծված է. «Բաժնետեր Նատալյա Աբրահամյանը բազմաթիվ տարիներ փորձել է իր համար բաժնետիրոջ իր իրավունքներն իրականացնելու հնարավորություն ստանալ, սակայն մշտապես բախվել է կոշտ դիմադրության: Գրիգորյանն ու Գորինովը, քողարկվելով թվացյալ բարեկերպության շղարշի տակ, հասանելի չեն դարձրել ընկերության փաստաթղթերը եւ տեղեկությունները: Միայն մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հետաքննությանը եւ դատախազությանը կատարված հանցագործությունների վերաբերյալ բավարար ապացույցներ ներկայացնել եւ նրանց ուշադրությունը հրավիրել խնդրին: Ես հույսով հետեւում եմ իրավիճակի զարգացմանը, բայց ժամանակից շուտ չեմ գայթակղվում դրա լուծմամբ, քանզի լավ հասկանում եմ՝ ինչպիսի մարդիկ են ներկայացնում կոնֆլիկտի հակառակորդ կողմը, ինչ մեթոդներով են պատրաստ շահարկել եւ ինչ միջոցների են ընդունակ, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից»,- նշված է Կառաֆելովի հայտարարության մեջ։

Իր հերթին Յուրի Սեմյոնովը «Ժամանակ»-ի հետ զրույցում բացարձակ հերյուրանք որակեց Կառաֆելովի հայտարարությունները. «Ինքը հանդես է եկել հայտարարությամբ ու նշում, որ գործով սկսել է զբաղվել 2016 թվականից, բայց շարադրել է 20 տարվա վաղեմության փաստարկներ։ Ինքը նշում է ինչ-որ փորձագիտական եզրակացության արդյունքներ, որոնք հենց իրենք են անցկացրել։ Բայց դուք հասկանում եք, որ փորձագիտական հետաքննությունն անցկացվում է դատարանի կամ համապատասխան այլ մարմինների հրահանգով։ Երկար տարիների ընթացքում Նատալյա Աբրահամյանը իր ներկայացուցչի ջանքերով պարզապես արգելակել է որոշումներ կայացնելու հնարավորությունը․օրինակ՝ մենք աուդիտ ենք պահանջել, իրենք դա մերժել են։ Այս դեպքում փաստաբանը հղում է անում իր սեփական հաշվարկներին, մինչդեռ հաշվարկները պետք է աուդիտը պարզեր»,- ասաց Սեմյոնովը։

Ինչ վերաբերում է փաստաբանի այն հայտարարությանը, թե կեղծվել է Արա Աբրահամյանի կնոջ՝ Նատալյա Աբրահամյանի ստորագրությունը, մեր զրուցակիցն ասաց. «Դա երեւի հենց իրենք էլ կեղծել են։ Իրենք են բերել այդ ստորագրությունը, իր պաշտոնական ներկայացուցիչը։ Ինքն ասում է՝ ստորագրությունը կեղծված է, ես էլ պնդում եմ, որ ստում են։ Այդ ստորագրության կեղծ լինելը պետք է փորձագիտական եզրակացությունը ցույց տար, ինչից են վերցրել, որ այդ ստորագրությունը կեղծ է, եթե կեղծ է, ապա տրամաբանորեն հենց միայն իրենք կարող էին կեղծել, ոչ թե մենք, ու հենց իրենց պետք է ենթարկել քրեական պատասխանատվության»։ Յուրի Սեմյոնովն ընդգծում է. «Իրենք արդեն քրեական գործ են հարուցել այսպիսի կեղծ հայտարարությունների հիման վրա, որը չգիտես ինչու, ոստիկանությունը չի ստուգել։ Երեւի ծանոթ ունեն, ելումուտ, դա բոլորին ծանոթ պրակտիկա է` 90-ականները կարծես չեն ավարտվել։ Եթե դուք Կառաֆելովի էջը նայեք, ապա կտեսնենք պարգեւներ ՖՍԲ-ի, ՆՎԴ-ի կողմից։ Արա Աբրահամյանը ցույց է տալիս, որ ինքը ընկերություն է անում ՌԴ նախագահի, Աստծո հետ, իսկ այդ մեկն էլ ցույց է տալիս, որ ՖՍԲ-ի ղեկավարի հետ է մտերիմ։ Իրենք ասում են՝ իբրեւ թե Նատալյա Աբրահամյանը հետաքրքրված է ընկերության շահերով, բայց վերցնում ու իր մասնաբաժինը տալիս է ամուսնուն, որն իբրեւ այստեղ կապ չունի, նա իր քրոջը, նա էլ զարմիկին ու հարուցվում է քրեական գործ։ Այդպե՞ս են հետաքրքրվում, որպեսզի չվնասեն իրենց քաղաքական հեղինակությունը, ահա այս կերպ են վարվում»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 59 անգամ
Լրահոս
«Ասեմ՝ ինչու է Փաշինյանը հենց հիմա կատաղած հարձակվել ընդդիմության վրա»․ Լևոն Զուրաբյան (video) ՔԿ-ն հայտնել է, թե ինչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակարանն ու մեքենաները Վեհափառի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Աստծո սիրուն, կլինի՞ չերդվեք․ ձեր երդումներից հետո ժողովուրդը միայն կորուստ ու ավեր է ունեցել Վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է «Համբերությունը սպառվել է․ շատ քիչ ժամանակ է մնացել․ ո՞վ է լուծելու Փաշինյանի հարցը վերջնական» (video) Քաղաքական ուժերը չեն կարող խոսել իրավունքների կարևորության մասին,բայց տարածել բռնության դրսևորումներ Եղանակն՝ առաջիկա օրերին Նիկո՛լ, բերանդ ջուր ես առել, դե փորձվիր, գնա Ալիևին ասա՝ ձայնդ կտրի ու էլ բերանդ չբացես․ Սարգսյան (video) Իրանի նախագահը մեկնել է Պակիստան Թրամփը հայտարարել է, որ կլուծի խնդիրը Նիկոլին «մզացնելու են» մինչև վերջ, հետո․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Հետախուզվող է ձերբակալվել Նիկո՛լ, քեզ եմ ասում՝ բա ինչու՞ չես դիմում այդ քայլին․ Լևոն Զուրաբյան (video) «Խուժանների ու թուրքի նման հարձակվողնե՛ր․․․»․ Արամ Սարգսյանը՝ ավագանու ծեծկռտուքի մասին (video) «Կաշիներդ քերթելու եմ․․․»․ Ավինյանն իրեն կորցրեց Երևանի քաղաքապետարանում (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (video) Սնանկացումից, մինչև․․․ ի՞նչ է որոշել Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի դեմ (video) ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են Վառելիք տեղափոխող բենզատարը բախվել է գնացքին «Նիկո՛լ, վերջնագրիդ ժամը եկել է. ոտքի՛ ժողովուրդ․․․». Ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի Առողջ եղեք, պիտի պատասխան տաք. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ական Սուրեն Գրիգորյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am