«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանի մուտքը ֆուտբոլ բավականին «տպավորիչ» կլինի: Մինչ այս տեղեկություն կար, որ նա պատրաստվում է վերցնել Բաղդասարովի երբեմնի «Միկա» ակումբը, որը սնանկանալուց հետո դարձել է սպորտի նախարարության ՊՈԱԿ։
Հարցին, թե կարողանո՞ւմ եք հոգալ «Միկայի» ծախսերը, սպորտի նախարարության պաշտոնյան պատասխանեց. «Ծառուկյանի ցավը տանենք»։ Իսկ Ծառուկյանը ֆուտբոլ կմտնի Աբովյանի «Կոտայքո՞վ», «Լոկոմոտիվ Երեւանո՞վ»։ «Մի թիմը բարձրագույն լիգայում է, մյուսը` առաջին խմբում: Այս պահին բանակցում ենք միջազգային մակարդակի` յոթից ավելի հայտնի մարզիչների, հիսունից ավելի հայտնի ֆուտբոլիստների, այդ թվում եւ՝ ազգային հավաքականի որոշ խաղացողների հետ»:
Նաեւ Հենրիկ Մխիթարյանի՞: «Անուններ չենք տալիս»,- ասաց գործի «կազմակերպիչը»: Իսկ ինչպիսի՞ն է ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ռեակցիան այդ ամենին. չէ՞ որ Ծառուկյանի ու Հայրապետյանի միջեւ հավերժ անտագոնիզմ կա։ «Դե, էն չեն. մենք թղթերն արդեն հանձնել ենք, Հայրապետյանը կարող է ուշ տալ-շուտ տալ թղթերը, «մալինկիե պակոստի» անել, բայց հավատանք, որ ֆուտբոլը, ի վերջո, կմիավորի նրանց»:
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը