Ալիևը «շնչակտուր» սպասում է Սերժ Սարգսյանի հետ հաջորդ հանդիպմանը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդները՝ ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահները երեկ Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ հանդիպման մասին Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակն ասել է, որ «Կրակովի հանդիպմանը առաջ քաշված կարծիքների հիման վրա համանախագահների հետ կոնկրետ քննարկումներ են տեղի ունեցել հակամարտության կարգավորման համար»: Այնուհետև, Հիքմեթ Հաջիևն մի ուշագրավ միտք է արտահայտել: Նրա խոսքերով՝ «պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանում և Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո, առկա առաջարկների և կարծիքների հիման վրա, ինտենսիվ բանակցությունները կշարունակվեն»: Թվում է, թե սովորական միտք է: Բայց իրականում այս հայտարարությունը որոշակի խորքեր ունի: Այդ ի՞նչն է խանգարել մինչև հիմա ղարաբաղյան ակտիվ բանակցություններին... Մինչև հիմա այդ բանակցությունները միթե ակտիվ չեն եղել... Այդ ի՞նչ պետք է փոխվի Ալիևի գլխում, որ նա հանկարծակի սկսի մտածել ընտրությունների «ինտենսիվացնելու» մասին... Կամ՝ արդյոք ինտենսիվացումը երաշխի՞ք է, որ Ալիևը կառուցողական բանակցություններ է վարելու... Ինչու՞ է, հետևաբար, Բաքուն փորձում պատրանք ստեղծել, թե իբր, բանակցությունների է պատրաստվում Ադրբեջանում և Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Պատասխանը շատ պարզ է. միջնորդ երկրներին ցույց տալ, որ ընտրական պրոցեսներից հետո ևս՝ տասնամյակից ավել իշխող Ալիևը ցանկանում է ղարաբաղյան կարգավորումը կառուցողական հուն տեղափոխել: Նա ցույց է տալիս, որ համընթաց է Հայաստանին, նույնիսկ շտապում է, «շնչակտուր» սպասում է ակտիվ բանակցությունների, հանկարծ կարևոր իրադարձություն բաց չթողնի... Իրականում, սակայն, Բաքվի կողմից այս հայտարարությունը կարող է նշանակել, որ Բաքվից իսկապես միջնորդները փորձում են առաջիկա ամիսների համար կորզել կարևոր որոշում Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում, և հիմա Ալիևը ստիպված է ցույց տալ, թե «շնչակտուր» սպասում է ակտիվ բանակցությունների: Թամար Բագրատունի

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am