«Бои без правил». Ո՞ւ հետ մրցի ժառանգը

Ադրբեջանում ապրիլին կայանալիք ընտրությունները կլինեն առաջինը սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, որոնք Իլհամ Ալիևին թույլ տվեցին արդեն չորրորդ անգամ առաջադրվել, իսկ հաղթելու դեպքում էլ պաշտոնավարել յոթ տարի ժամկետով՝ նախկին հինգի փոխարեն։ Բացի այդ, 2016 թվականին Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով վերացվել է նաև թեկնածուի առաջադրման քանակի սահմանափակումը, ուստի՝ եթե ինչ-որ արտառոց բան չպատահի, 56-ամյա Իլհամ Ալիևը կարող է յոթ տարին մեկ առաջադրվել և իշխել այնքան, որքան կցանկանա։ Ալիևը չի շտապում պարզաբանել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու իր որոշումը: Փոխարենն այն արդարացնելու համար բազմաթիվ հիմնավորումներ է բերում նախագահի աշխատակազմը, պնդելով, թե այդ որոշումն «անխուսափելի էր, նպատակահարմար և կարևոր», հայտնում է «Ազատությունը»: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի խոսքով՝ Իլհամ Ալիևը որոշել է հոկտեմբերի 17-ին նշանակված նախագահական ընտրությունները կես տարի շուտ անցկացնել՝ հաշվի առնելով մի շարք ներքին և արտաքին հանգամանքներ: Դրանց թվում, սակայն, չի նշվում ամենից հաճախ հիշատակվող պատճառաբանությունը, ըստ որի, մինչև հոկտեմբեր անխուսափելի կլինեին զանգվածային ընդվզումները՝ կապված սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման, մարդու իրավունքների չդադարող ոտնահարումների հետ: Իսկ դրանք արդեն անընդմեջ երեք անգամ հեշտությամբ ընտրված Ալիևի նախընտրական քարոզարշավի համար ավելորդ գլխացավանք կարող են դառնալ: «2018-ին Ադրբեջանում նախատեսված են տասնյակ միջազգային և տեղական նշանակության միջոցառումներ՝ «ֆորմուլա 1»-ից մրցաշարից մինչև ադրբեջանական պետության, բանակի, դրոշի հարյուրամյակին նվիրված տոնակատարություններ: Ընտրությունները մինչ այդ կարևոր միջոցառումների մեկնարկն ավարտին հասցնելն ավելի նպատակահարմար է»,- «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը: Բացի այդ, ինչպես նշել է Նովրուզ Մամեդովը, Ալիևը շտապում է արտահերթ ընտրություններ կազմակերպել, քանի որ մտավախություն կա, որ «Հարավային Կովկասի և հարևան տարածաշրջաններում ընթացող բացասական գործընթացներն աստիճանաբար կարող են սրվել ու ազդել նաև Ադրբեջանի վրա»: «Իսկ դա պահանջում է պատրաստվածության և ճկունության դրսևորման մակարդակի բարձրացում»,- նշել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան: Ադրբեջանի հատուկենտ ընդդիմադիրները, սակայն, համոզիչ չեն համարում այս պարզաբանումները: «Լեգիտիմիության տեսանկյունից կասկածելի և չհիմնավորված»՝ այսպես է որակել Ալիևի որոշումն ընդդիմադիր «ՌեԱլ» շարժումը , որի առաջնորդն ազատազրկվել է 2013 թվականին՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններից ամիսներ առաջ, երբ հայտարարել էր, թե պատրաստվում է մրցապայքարի մեջ մտնել նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես «ՌեԱլ» շարժումը, այնպես էլ ադրբեջանական մյուս ընդդիմադիր ուժերին միավորող կառույցը՝ «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը», որոշել է բոյկոտել ապրիլին նշանակված նախագահական ընտրությունները՝ Ալիևի որոշումը գնահատելով որպես «ընտրական ինստիտուտի ծաղր» Ով է իշխանությունը հորից իշխանությունը ժառանգած Իլհամ Ալիևի հետ մրցելու... Ադրբեջանի նախագահի աշխատակազմում, սակայն, համոզված են՝ երկրի քաղաքական միջավայրում չկա այն երկրորդ քաղաքական, պետական գործիչը, ով կարող է համեմատվել ու մրցել գործող նախագահի հետ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am