«Արսենալ»-ի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել թիմի նորեկ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին՝ փորձելով նրան ավելի ճանաչելի դարձնել երկրպագուների համար: Ակումբի մամուլի ծառայությունները Վիքիպեդիայից առանձնացրել է Մխիթարյանի մասին տեղեկություններ, որոնք ֆուտբոլիստը հաստատել կամ հերքել է:
Ներկայացնում ենք «Արսենալ»-ի մամուլի ծառայության հարցուպատասխանը Հենրիխ Մխիթարյանի հետ:
Ճի՞շտ է, որ դուք շատ ֆուտբոլային ընտանիքից եք:
Այո, ճիշտ է: Մայրս աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ քույրս` ՈՒԵՖԱ-ում:
Ճի՞շտ է, որ 14 տարեկանում դուք եղել եք Սան Պաուլոյում:
Ճիշտ է, որ ես եղել եմ Բրազիլիայում: Մարզվել եմ «Սան Պաուլո»-ի մարզաբազայում, երբ 13 տարեկան էի: Ես մարզվել եմ Էռնանեսի ու Անդերսոնի հետ, որը խաղացել է «Ինտեր»-ում, «Յուվենթուս»-ում, «Լացիո»-ում, հիմա, կարծեմ, Չինաստանում է:
Ճի՞շտ է, որ դուք արագավազորդ կլինեիք, եթե ֆուտբոլիստ չդառնայիք:
Ոչ, դա ճիշտ չէ: Դա իմ մասին չէ:
Դուք Հայաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ եք ճանաչվել 2009-ին և 2011-ից 2017 թվականներին: Ի՞նչ էր պատահել 2010-ին:
Նրանք պարզապես փոխել էին կանոնակարգը և պարգևատրում էին միայն Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին:
Ճի՞շտ է, որ ձեր մանկության երազանքն իրավաբան դառնալն էր:
Այո, դա իմ երազանքներից մեկն էր: Բայց դրա համար դեռ ուշ չէ: Ֆուտբոլային կարիերայից հետո, միգուցե, աշխատեմ որպես իրավաբան:
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը