Յուրահատուկ թյուրիմացություն. հոգեբանը բացահայտում է
«Հետտոնական սթրես գոյություն ունի, որը յուրաքանչյուրի մոտ տարբեր ժամանակաշրջան է տևում: Որոշ մարդկանց մոտ երկու-երեք օր պետք է՝ ադապտանալ նոր վիճակին, օրգանիմն իրեն գտնի նոր միջավայրում: Թվում է տոնական օրեր էին, հանգստացել է, բայց հյուծվածության զգացում է իր մոտ, արթնացել է, բայց չի կարողանում կենտրոնանալ»,-այս մասին այսօր` հունվարի 9-ին հրավիրված ասուլիսին ասաց հոգեբան Խաչիկ Գասպարյանը: Հոգեբանի խոսքով ՝ սթրեսի համար պատճառ է դառնում այն, որ մարդիկ չեն պլանովորում տոներից հետոն, իդեալական սպասումներ ունեն, որոնք աշխատանքի անցնելով՝ արդեն նոր պատճառ են դառնում հիասթափության. «Մենք հրաշքների ենք նախապատրաստում տոների ընթացքում, բայց երբ մենք պետք է աշխատանքի վերադառնանք, արդեն սթրեսային վիճակում ենք հայտնվում»: Հոգեբանի փոխանցմամբ` հայ իրականության մեջ հատկապես մի փոքր ավելի խորքային է սթրեսը, քանի որ տոնական օրերը երկար են լինում: «Մեզ մոտ հետաքրքիր արձակուրդ է ստացվում, մեր մշակույթի մեջ կա յուրահատուկ թյուրիմացություն, հանգիստը զուգորդում ենք սնվելու հետ: Նոր տարվա պարագայում էլ արդեն բազմաթիվ կերակուրների հետ միասին ծանրաբերռնում ենք ֆիզիկական եսը»,-ասաց նա: Հոգեբանը փաստում է, որ արդյունքում հոգեկան, և ֆիզիկական առումով ծանրաբեռնում ենք մեր եսը, և հենց այստեղ էլ առաջանում է հետտոնականս սթրեսի գաղափարը: Խաչիկ Գասպարյանը նաև խոսեց նրա մասին, որ ինչպես խուսափել հետտոնական սթրեսից: Հոգեբանի թիվ մեկ խորհուրդն է ՝ աշխատել այդ նոր աշխաանքի անցնելու օրերին ամեն 45 րոպեից հետո կարճ ընդմիջումներ ունենալ: Հաջորդիվ`պետք է աշխատել այնպես, որ աշխատանքի գնալուց հետո կարգավորել քունը: «Երկու օր առաջ Ձեր քնի ռիթմը կարգավորելու մասին մտածեք»,-ասաց նա: Երրորդ խորհուրդն է՝ նորից վերագնահատեն իրենց աշխատանքային գործունեության մեջ սեփական կարողությունները: «Ամերիկյան ասացվածք կա, եթե սիրում ես քո գործը, ոչ մի օր չես աշխատում, եթե չես սիրում՝ կյանքը դառնում է տառապանք: այնպես որ եթե հնարավորություն չունեք ձեզ դուր չեկող աշխատանքը փոխեք, ապա փորձեք դրական էլեմտներ գտնել»,-ընդգծեց հոգեբանը: Աստղիկ Ավագյան
