Ջիգարխանյանի ընտանիքը հերքում է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընտանիքում հերքում են դերասանի ծանր վիճակի մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները: Այդ մասին ТАСС-ին հայտնել է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնի գլխավոր տնօրեն, դերասանի կին Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ջիգարխանյանի վիճակը ծանր է, և նա վերակենդանացման բաժնում է:
