Կարեն Կարապետյանի դեմ նոր ալիք է բարձրանում

Չնայած հայտնի է, թե ով է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը, որը նոր Սահմանադրության համաձայն դառնալու է Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան, սակայն գործող վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ կրքերը նոր թափ են ստանում: Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները մեկը մյուսի հետևից իրենց հայտարարությունները նվիրում էին Կարեն Կարապետյանին և նրա ղեկավարած կառավարությանը: Նիստի ավարտից հետո անգամ ՀՀԿ-ականներն էին կատակում, թե Կարեն Կարապետյանի բախտը չի բերել, խորհրդարանի երկրորդ ուժը ընկել է նրա հետեւից:  Վահե Էնֆիաջյանին հուզում էր առողջապահության նախարարության նոր ձեռնարկը՝ ծխելու դեմ օրենքի նախագիծը, որի նախնական տարբերակը արժանացավ հանրության դժգոհությանը, քանի որ ծխողների համար չթույլատրված վայրերում սահմանված տուգանքները Հայաստանի պայմաններում տրամաբանությունից զուրկ են: Պատգամավորը վրդովված բացատրություն էր պահանջում՝ ինչու պետք է  ծխողներին տուգանել 250 հազար դրամով, եթե -անգամ եվրոպական երկրներում, որտեղ միջին աշխատավարձը նվազագույնը 700 եվրո է , 70-200 եվրո տուգանք է սահմանված: Գեւորգ Պետրոսյանն անդրադարձավ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշմանը կարծիք հայտնելով, որ վերջին ժամանակներում ՀՀ կառավարությունը չի զլանում տարբեր անակնկալներով զարմացնել ու զայրացնել հանրությանը. «Էդ ումի՞ց են գաղտնի պահում, ի՞նչ են գաղտնի պահում, ումի՞ց թաքուն են ուզում ինչ որոշել»: Նա ասաց, որ եթե ԱԺ-ն հրապարակային է գործում, ինչո՞ւ է կառավարությունը ոչ հրապարակային ուզում կյանքի կոչել օրենքները: Գեւորգ Պետրոսյանը դիմեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, որը կառավարության նիստերը դռնփակ անելու որոշումն արդարացրել էր՝ ասելով, որ Գերմանիայում էլ է դռնփակ. «Հարգելի գործընկեր, չեմ վիճարկում, գուցե այդպես է, բայց  մենք ինչու ենք Եվրոպային հիշում այն ժամանակ, երբ մեզ պետք է օրենսդրական նախագծեր անցկացնել, եկեք եվրոպային հիշենք, Գերմանիային հիշենք, որտեղ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն երաշխավորվում է անձի արժանապատվությունը, որն անձեռնմխելի է, 15-րդ հոդվածի համաձայն աշխատանքի իրավունքը երաշխավորվում է, պետությունը ապահովում է համապատասխան աշխատանքով, մի՞թե Գերմանիայում մանկավարժը սոված է, մի՞թե գիտնականը սոված է, մի՞թե Գերմանիայի Ազգային ժողովի բակերում մուրացկաններ են շրջում ու հետապնդում են պատգամավորներին, եկեք այս հարցերում էլ հիշենք Գերմանիային»: Նա կոչ արեց այդ որոշումից հրաժարվել: Լուիզա Սարգսյանն էլ վերլուծել էր Կարեն Կարապետյանի դավոսյան հայտարարություններն ու կոչը, որպեսզի մարդիկ էլ ավելի ինտենսիվ ներդրումներ կատարեն Հայաստանում, որտեղ վարչապետի գնահատականով կան նպաստավոր պայմաններ: Վերլուծել էր ու ասում էր, որ այդ ամենը սուտ է, իրականում ոչ մի պայմաններ էլ չկան, դրանով պայմանավորված է ներդրումների բացակայությունը: Նաիրա Զոհրաբյանը լրջագույնս մտահոգված էր Միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագծով, որն ըստ նրա  փնթի է եւ  մի դրույթը հակասում է  մյուսին, մեկ այլ դրույթ հակասում է ՏԻՄ մասին օրենքին, իսկ ընդհանրապես օրենքի նախագիծը հակասում է սթափ տրամաբանությանը.  «Օրենքի նախագում գրված է միջհամայնքային միավորումը հանրային շահերից ելնելով ստեղծված համայնքային միավորումն է, այսինքն՝ հանրային շահը նշանակում է, որ պետք է հաշվի առնվի հանրության, համայնքների տեսակետը, բայց մեկ այլ դրույթով միջհամայնքային միավորում ստեղծելու երկու տարբերակ կա՝ կամավոր և օրենքով, այս դեպքում օրենքովը հասնակում ենք, որ պարտադիրն է։ Կառավարության ներկայացուցիչը չկարողացավ որևէ հիմնավոր պատճառաբանություն նշել,  թե ինչու է այսօր նման հրատապ կերպով անհրաժեշտ գնալ միջհամայնքային միավորումներ ստեղծելու ճանապարհով»,- մանրամասնեց պատգամավորը։ Նրա կարծիքով՝ նախագիծը րոպե առաջ պետք է հետ տարվի։ «Ես անգամ չեմ մտածում, որ խնդիրն այնքան պարզունակ է, որ ինչ-որ միջազգային կազմակերպություններից գրանտների պատճառով են գնում նման ափալ-թափալ քայլերի։ Ոչ, ես այստեղ շատ ավելի լուրջ քաղաքական ենթատեքստեր եմ տեսնում՝ առաջիկա ընտրությունների հետ կապված»։ Արձանագրենք, որ վարչապետի դեմ երկրորդ ալիքի մեկնարկը տրված է: Առաջինը անցած տարվա վերջին էր, այս խմբակցության պատգամավորները այդ գրոհը փաթեթավորում էին Առինջ մոլի առեւտրականների շահերի պաշտպանության  ներքո եւ ասում էին, որ ոչ թե վարչապետի հետ է իրենց խնդիրը, այլ առեւտրականների համար: Հիմա բարձրանում է երկրորդ ալիքը, թեպետ Կարեն Կարապետյանը չի լինելու ապագա վարչապետը: Ինչ է սա նշանակում եւ միթե իրականում անհանգստացնում է ԲՀԿ-ին, թե շահագրգիռ շրջանակները կրակից շագանակներ է հանում Ծառուկյանի միջոցով՝ Կարեն Կարապետյանին ասելով, որ ըմբոստանալու դեպքում կարող է արժանանալ Տիգրան Սարգսյանի ճակատագրին: Անի Սահակյան

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am