Թալանել են Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր մասնագետի Toyota Camry-ն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Եղվարդ քաղաքի Իսահակյան փողոցի բնակչի, 54-ամյա Սպարտակ Թորոսյանի դիմումի փաստով: Վերջինս փետրվարի 6-ին Ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել է, որ նույն օրը 18:40-ից մինչև 18:50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Դավիթ Բեկի փողոցի թիվ 140/16 հասցեի մոտից կոտրել են իրեն պատկանող Toyota Camry մակնիշի 78 XX 555 համարանիշի ավտոմեքենան և սրահից գողություն կատարել: Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, Ս. Թորոսյանը հայտնել է, որ ավտոմեքենայից գողացել են համաքաղաքացի, 53-ամյա Սուսաննա Սարգսյանի պայուսակը, որի մեջ եղել է Բիլայն համարանիշով բջջային հեռախոս, բանկային քարտեր, դրամ, նույնականացման քարտ, անձնագիր: Ավտոմեքենայում եղել է նաև 60-ամյա Հասմիկ Մարտիրոսյանի պայուսակը, որի մեջ եղել է գումար, ինչպես նաև Եղվարդ քաղաքի բնակիչ 51-ամյա Գոհար Թորոսյանի պայուսակը, որի մեջ եղել է գումար, Լենովո բջջային հեռախոս, բանկայի:ն քարտ, անձնագիր և նույնականացման քարտ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Թորոսյանը աշխատում է Քաղաքաշինության կոմիտեում՝ որպես գլխավոր մասնագետ, Ս. Սարգսյանը՝ Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոնում՝ որպես լաբորանտ, Հ. Մարտիրոսյանը՝ Եղվարդ քաղաքի թիվ 3 դպրոցում՝ որպես մանկավարժ-հոգեբան, իսկ Գ. Թորոսյանը՝ Եղավարդ քաղաքի թիվ 2 դպրոցում՝ որպես մանկավարժ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am