Հայրենասիրական նեյնիմներից կուշտ ենք, զզվել ենք...
Խառնակ, հոգեզուրկ, գաղջ ժամանակներում շատերն են տառապում ,,հայրենասիրական,, փորլուծությամբ: Ամեն օր մի էջից ծանուցում է գալիս ու ես գժվում եմ: Էջի անունը նայեք՝ ,,Մի ամուսնացիր օտար ազգի հէտ թող հայի հոգին մնա հայի հետ,,: Մառազմ: Տգիտության մասին էլ չեմ խոսում: Ձեզանից ո՞ր մեկն է ամուսանցել ՕՏԱՐ ԱԶԳԻ հետ: Մի ամբողջ ազգի հետ ամուսնանալ կլինի՞... Սա դեռ մի կողմ: Սովետի ժամանակ, որ մեր յուրաքանչյուր գյուղում առնվազն 16 Նատաշա ու 22 Վալյա կար՝ երեւի ,,հայի հոգին,, կողոպտեցին-կերան.... Էլ չեմ խոսում Սարոյանի, Ազնավուրի, Արամ Խաչատրյանի եւ մեր շատ ու շատ մեծերի մասին, որոնք օտարի հետ են ամուսնացել, իրենց կյանքը կապել օտարազգի կնոջ հետ... Հավանաբար, նրանց միջից էլ դուրս է սողոսկել ,,հայի հոգին,, ընկել է մեծ քարին ու ջախջախվել է...
Էջ եք ստեղծում, մի ուրիշ հորդոր ու կոչով հանդես եկեք...
Ասենք՝ ,,Մի՛ հանդուրժեք այս իշխանություններին,,: Կարո՞ղ եք...
Թե չէ՝ էս ,,հայրենասիրական,, նեյնիմներից կուշտ ենք, զզվել ենք...
Կիմա Եղիազարյանի գրառումը
