ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները երեխաներին դաժանության են վարժեցնում, որպեսզի նրանցից ահաբեկիչների նոր սերունդ աճեցնեն՝ ասվում է ՄԱԿ-ի աջակցությամբ ստեղծված փորձագիտական զեկույցում՝ գրում է bbc.com-ը:
Ինչպես նշվում է «ԴԱԻՇ-ի երեխաները» զեկույցում, որը պատրաստվել է բրիտանական Quilliam հիմնադրամի և կանադական Ռոմեո Դալլերի իրավապաշտպան կենտրոնի կողմից, գրոհայինները երեխաներին ստիպում են ականատես լինել սպանությունների և ֆուտբոլ խաղալ կտրված գլուխներով:
Հետազոտության համաձայն՝ հենց երեխաները և անչափահասներն են համարվում լավագույն մարտիկներ, քանի որ նրանց վաղ հասակից են վարժեցնում բռնության:
ԴԱԻՇ-ի ճամբարներում երեխաների մարզումները հաճախ են ցուցադրվում խմբավորման տեսահոլովակներում, որոնցում երևում է, թե ինչպես են երեխաները ավագ զինյալների հրամանով սպանում մարդկանց:
Իրաքում ՄԱԿ-ի առաքելության տվյալներով՝ ԴԱԻՇ-ի զինյալներն արդեն մինչև 15 տարեկան մոտ հազար երեխա են առևանգել և նրանցից շատերին ուղարկել իրենց դպրոցներ, որտեղ նրանց սովորեցնում են Արևմուտքի դեմ «սրբազան պատերազմ» վարելու մեթոդները:
Իրավապաշտպանները նաև նշում են, որ այն երեխաները, ովքեր չեն ուզում ծառայել զինյալներին, ենթարկվում են կտտանքների և բռնաբարության:
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը