Ինչո՞ւ է շտապում Ալիևը հասնել Սերժ Սարգսյանին

Երեկ անսպասելիորեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է այս տարվա ապրիլի 11-ին նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու հրամանագիր: Մինչդեռ օրենքով նախատեսված կարգով այս տարվա նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին: Ալիևի որոշումը մեծ անակնկալ էր, թեև ըստ ընդդիմության, քաղաքական վերնախավը պատրաստ էր զարգացումների նման տարբերակին: Բացի այդ «արտահերթ» եզրույթն ինչ-որ իմաստով տարօրինակ է հնչում, քանի որ Անցած շաբաթ իշխող կուսակցությունը՝ «Եզի Ազերբայդժանը», Ալիևին առաջադրել էր նախագահության թեկնածու: Փաստորեն, Ալիևը վճռել է վեց ամիս ավելի շուտ կազմակերպել իր առավել քան հավանական վերընտրությունը: Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովն արհմիությունների համագումարում խոսել է պետության ղեկավարին աջակցելու անհրաժեշտության մասին: «Արհմիություններն ընտրություններում միշտ սատարել են Իլհամ Ալիևին, մենք հավատում ենք, որ դուք այս անգամ էլ ձեր խոսքը կասեք, կոչ եմ անում ձեզ ակտիվորեն մասնակցել արտահերթ ընտրություններին»,- ասել է Հասանովը: Ալիևի մտադրության մասին հանրության մեծ մասը գուցեև չի իմացել, բայց քաղաքական շրջանակներում նկատել են որոշակի ազդակներ: Օրինակ, դեռ հունվարի 29-ին Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է քվեատուփեր և ընտրությունների համար անհրաժեշտ սարքավորումներ, կնիքներ, գրենական պիտույքներ պատվիրելու որոշում: Այժմ գլխավոր հարցը հետևյալն է՝ ի՞նչն է Ալիևին ստիպել կես տարով արագացնել ընտրությունները... Ժամկետի փոփոխությունը կապված է տարածաշրջանում, Հարվային Կովկասում, և ինչու չէ՝ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների հետ: Կա տեսակետ նույնիսկ հայկական գործոնի մասին, քանի որ Հայաստանում ապրիլին կավարտվի խորհրդարանական-վարչապետական համակարգին անցնելու գործընթացը, իսկ Ալիևն, իբր, ցանկանում է նոր մանդատով շարունակել բանակցությունները հայկական կողմի հետ: Մինչդեռ, ադրբեջանական ընդդիմությունը ենթադրում է, որ կես տարով ընտրություններն արագացնելու որոշումն ավելի շատ բխում է երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակից: Առաջին անգամ 2003-ից ի վեր, երբ Իլհամ Ալիևը ստանձնեց իշխանությունը, ընտրությունները տեղի են ունենում ընդհանուր համակարգային և, մասնավորապես տնտեսական ճգնաժամի պայմաններում: Դա իշխանության համար որոշակի վտանգներ է ստեղծում: Ալիևի գերդաստանը ցանկանում է ընտրություններն անցկացնել՝ խուսափելով զանգվածային ընդվզումներից: Այսինքն, արտահերթ ընտրությունների պայմաններում թե՛ դասական ընդդիմությունը, և թե՛ ներիշխանական վերնախավում Ալիևից դժգոհ շրջանակները զրկվում են քաղաքական մանևրի հնարավորությունից: «Հայր և որդի Ալիևներն արդեն 45 տարի են իշխում, Իլհամ Ալիևը գիտեր, որ արդար և թափանցիկ ընտրություններ պահանջող ընդդիմությունը մինչև հոկտեմբեր կկազմի ընտրությունների կեղծման դեմ պայքարի մարտավարություն, դրա համար էլ ավելի շուտ է անցկացնում քվեարկությունը: Այդպես նա կփորձի կանխել բողոքի ակցիաները և վնասազերծել ընդդիմության ճամբարից բխող վտանգը», - Turan գործակալությանն ասել է Ժողովրդական ճակատի ղեկավար Ալի Քերիմլին: Փորձագետները նշում են ևս մեկ՝ առավել տեխնիկական հանգամանք. այս ընտրություններում նախագահն ընտրվելու է արդեն 7 տարի ժամկետով, դա նշանակում է, որ եթե ընտրությունները տեղի ունենային, ինչպես նախատեսված էր, հոկտեմբերին, ապա 7 տարի անց՝ 2025թ. նախագահական ընտրությունները ժամկետային առումով գրեթե կհամընկնեին խորհրդարանական ընտրությունների հետ, ինչը լրացուցիչ բարդություն է երկրի համար: «Բացի այդ, այս ապրիլին նախատեսված են Ռուսաստանի ընտրությունները, Եվրոպայի և Ամերիկայի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը կլինի, ադրբեջանական ընտրությունները կմնան ստվերում», - ասել է ReAL ընդդիմադիր շարժման ղեկավար Նատիկ Ջաֆարլին: Ինչևէ, հնարավոր է, որ բոլոր այս գործոններն իրար հետ կապ ունեն, և Ալիևը որոշել է նախընտրական հնարավոր թոհուբոհն իր երկրում բացառել ևս մեկ լրացուցիչ քայլով՝ առաջ գցելով իր ընտրությունը: Դա կարող է կապված լինել թե՛ նախընտրական վտանգների, թե ղարաբաղյան կարգավորման գործընթացում Հայաստանի բանակցողից՝ Սերժ Սարգսյանից չտարբերվելու գործոնով: Ամեն դեպքում, Ալիևի շտապողականությունն ակնհայտ է և այդ շտապողականությունն առաջին հերթին նրան մոտ առկա որոշակի վտանգների մասին է փաստում: Թամար Բագրատունի

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am